Սխալ պատկերացումներ, որոնք գալիս են դպրոցից
LIFEՆերկայացնում ենք ամենամեծ շփոթությունների «թեժ տասնյակը», որոնք մարդուն ուղեկցում են ողջ կյանքի ընթացքում:
1. Մարդիկ առաջացել են կապիկներից:
Դարվինի տեսությունն ընդհանրապես դա չի ապացուցում, այն պարզապես ասում է, որ կապիկների և մարդու համար կա հեռավոր մի նախատիպ:
2. Մկները պանիր են սիրում:
Բոլոր մուլտֆիլմերում մկները պարզապես խելագարվում են պանրի համար, մարդկանց մեծամասնությունը ևս կարծում է այդպես: Իրականում սակայն, ավելի շատ քաղցր համն է մկների ճաշակով:
3. Էյնշտեյնը դպրոցում վատ գնահատականներ է ստացել:
Շատ ծույլ աշակերտների սրտով է, որ Էյնշտեյնը դպրոցում մշտապես վատ գնահատականներ է ստացել: Սակայն դա միֆ է: Ալբերտ Էյնշտեյնը դպրոցում շատ լավ է սովորել: Մոլորության պատճառն այն է, որ Գերմանիայում կրթական համակարգի փոփոխություններով, չորս գնահատականը սկսվել է ընդունվել՝ որպես երկուս:
4. Թոմաս Էդիսոնը ստեղծել է լուսամփոփը:
Էդիսոնը ստեղծել է բազմաթիվ հրաշալի իրեր: Այս իմաստով նա անգրերազանցելի է, սակայն լուսամփոփն, այնուամենայնիվ, Էդիսոնի հետ կապ չունի: Այն ստեղծել է անգլիացի Ջոզեֆ Սուենը:
5. Նապոլեոնը ցածրահասակ էր:
Աշխարհի ամենաազդեցիկ և միաժամանակ ամենացածրահասակ մարդու այս հատկանիշն իրականում միֆ է: Նապոլեոնն ունեցել է 170 սմ հասակ, ինչն իր օրոք համարվել է տղամարդում միջին հասակ:
6. Վիկինգները կրել են եղջերավոր գլխարկներ:
Սա իրականում հորինվածք է: Գիտկականներն այս շփոթմունքը բացատրում են նրանով, որ վիկինգներին հուղարկավորել են գլխարկներով և նրանց հետ դրել են նաև կենդանիների եղջյուրներ: Երբ հայտնաբերվել են առաջին վիկինգների մասունքներ, որոշ հնեաբաններ կարծել են, թե նրանք կրել են եղջերավոր գլխարկներ:
7. Լեզվի տարբեր հատվածներ ունեն տարբեր համային ընկալումներ:
Մարդու լեզվի վրա իսկապես կան համային տարբեր ռեցեպտորներ, որոնք ունեն տարբեր արտահայտում: Սակայն դրանք հատվածորեն տարանջատված չեն:
8. Տարբեր կիսագնդերում ջուրը գալարի մեջ պտտվում է տարբեր ուղղություններով:
Շատ մեծահասակներ վստահ են, որ տարբեր կիսագնդերում ջուրը գտալարի մեջ պտտվում է տարբեր ուղղություններով: Սա միֆ է: Երկրի պտույտի արագությունն այնքան մեծ չէ, որ ազդի ջրի հոսքի վրա:
9. Լեմինգները թռչում են ժայռից ինքնասպանություն գործելու համար:
Այս մոլորությունն առաջացել է Դիսնեյի հին մուլտֆիրմերից մեկից: Սակայն այս գազանիկներն իրականում չունեն նման սովորություն: Իրականում սննդի որոնումներն են լեմինգներին ստիպում իրականացնել մասսայական գաղթ, սակայն դա նշվածի հետ կապ չունի:
10. Կոլումբոսը կարծել է, որ Երկիրն ուղիղ է:
Շատ մարդիկ մտածում են, որ Կոլումբոսն այսպես է կարծել, սակայն այդ դեպքում հասկանալի չէ՝ ինչու է նա ուղևորվել Հնդկաստան շրջանաձև ճանապարհով:



