Ադրբեջանի վարչապետը բանակցություններ է վարում Վրաստանում
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն այցով ժամանել Է Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են հանրապետության Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն եւ այլ պաշտոնատարներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Օդանավակայանից Ադրբեջանի վարչապետն ուղեւորվել Է Վրաստանի նախագահի նստավայր, որտեղ բանակցություններ Է վարել նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ:
Իր այցի շրջանակներում Ռասիզադեն հանդիպում կունենա նաեւ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ:
Բացի այդ, սպասվում Է Ադրբեջանի վարչապետի մասնակցությունն ու ելույթը Արեւելք-Արեւմուտք Էներգետիկական միջանցքի 20-ամյակին նվիրված նիստում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



