Գիտնականներն ուղեղի քաղցկեղի դեմ պայքարի արդյունավետ միջոց են հայտնաբերել
LIFEԱռաջադիմական հետազոտությունների միջազգային դպրոցի մասնագետներն ստեղծել են գենային թերապիայի մեթոդ, որն արդյունավետ օգնություն ցույց կտա ուղեղի ագրեսիվ քաղցկեղային ուռուցքի տեսակներից մեկի՝ գլիոբլաստոմայի բուժման գործում: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Oncotarget բժշկական հրատարակությունում, տեղեկագիրը զետեղված Է SISSA կայքում , տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բուժման հանգուցային տարրը կդառնա Emx2 անվանումով հայտնի գենը, որը պատասխանատու Է սաղմնային զարգացման ժամանակ գլիյական բջիջների տեսակներից մեկի՝ աստրոցիտների աճի ճնշման համար: Գիտափորձերը ցույց են տվել, որ Emx2 գենի ակտիվացումը հաջողությամբ կանխում Է քաղցկեղային բջիջների աճը, քանի որ գենը մետաբոլիզմի խանգարմանն օգնում Է վեց տարբեր կետերում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



