Լավրովը եւ Քերին քննարկելու են Սիրիայի, Ուկրաինայի եւ Լեռնային Ղարաբաղի իրադրությունը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին մայիսի 16-ի երեկոյան Վիեննայում կայանալիք հանդիպմանը քննարկելու են Սիրիայի, Ուկրաինայի եւ Լեռնային Ղարաբաղի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Այսօր գլխավորը Սիրիան Է եւ Լեռնային Ղարաբաղը, բայց նաեւ՝ Ուկրաինան եւ երկկողմ հարաբերությունները»,-նշել Է Ռյաբկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Ավելի վաղ Լավրովը հայտարարել Է, որ մտադիր Է մայիսի 16-ին Վիեննայում հանդիպում անցկացնել Քերիի հետ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



