Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է Երևանի կանաչապատմանն ուղղված առաջիկա ծրագրերը

SOCIETY

Երևանի քաղաքային ջերմատուն կատարած աշխատանքային այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է մայրաքաղաքի այս տարվա կանաչապատման ու ծաղկապատման աշխատանքների նախապատրաստական փուլի ընթացքին: Քաղաքապետը շրջել է ջերմատան տարածքում, զրուցել աշխատակիցների հետ: Ներկայացնելով ջերմատանն աճեցվող ծաղկատեսակների ծավալները` բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ այս տարի ներկրված շուրջ 1 մլն 250 հազար և ջերմատանն աճեցված ևս 1 մլն ծաղկասածիլներն արդեն իսկ սկսել են տեղափոխվել սիզամարգեր: Նաև զեկուցվել է, որ արդեն ավարտվել են վաղ գարնանից ծաղկած բազմերանգ շուրջ 750 հազար կակաչների սոխուկների պահպանման վայր տեղափոխման աշխատանքները, որոնք աշնանը կրկին կվերատնկվեն: Ծաղկապատման ընթացիկ տարվա աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ այս տարի կծաղկապատվի ընդհանուրը 7,5 հա տարածք, մինչդեռ 2012թ.-ին այդ թիվը կազմում էր 5,8 հա:

 Դրական գնահատելով մայրաքաղաքի ինչպես ծաղկապատ, այնպես էլ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների տարեցտարի ընդլայնումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է այս ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքներին և առաջիկա ծրագրերին:

 «Ինչպես ոլորտի մասնագետներն են նշում, շոշափելի արդյունք ունենալու համար անհրաժեշտ է համալիր մոտեցում ցուցաբերել խնդրի կարգավորման ուղղությամբ: 2012 թվականից սկսած մենք հենց նման մոտեցումով էլ սկսեցինք առաջնորդվել, ինչի արդյունքում, անշուշտ, ունենք բավականին շոշափելի առաջընթաց: Անցած 4 տարիների ընթացքում Երևանում բարեկարգվել և ստեղծվել է 15 զբոսայգի, իսկ ծառատունկի շրջանակում էլ ոռոգելի տարածքներում ամեն տարի միջինը 50-ից 55 հազար ծառ և թուփ է տնկվել: Ձեռքբերումները տեսանելի են, սակայն միանշանակ է, որ այդքանով բավարարվել չենք պատրաստվում», - նշել է Տարոն Մարգարյանն ու այդ համատեքստում հիշեցրել, որ վերջին չորս տարվա ընթացքում տարեկան միջինը 18-20 կիլոմետրով ընդլայնվում է նաև ոռոգման ցանցը:

 Քաղաքապետն անդրադարձել է նաև ապօրինի ծառահատումների խնդրին՝ նկատելով, որ թեև դրանց քանակը տարեցտարի զգալիորեն նվազում է, այնուամենայնիվ, պետք է հասնել նրան, որ տվյալ երևույթն իսպառ վերանա:

 «Այս հարցում մեր դիրքորոշումը հստակ է. ապօրինի ծառահատման ցանկացած դեպք պետք է օրենքի ողջ խստությամբ պատժվի: Ավելին, հենց հատված ծառի տեղում պետք է նորը տնկվի, որ որևէ մեկին չթվա, թե միայն տուգանքով կազատվի ու մենք էլ ստիպված կհամակերպվենք, որ տվյալ տարածքում եղած ծառն այլևս չկա: Չի՛ լինելու նման վերաբերմունք ու վերջ: Իսկ ինչ վերաբերում է անհրաժեշտ ծառահատումներին, ապա այսօր զեկուցեցին, որ իմ հանձնարարականով արդեն գույքագրվել են մայրաքաղաքի վթարային ծառերը ու, ինչպես հանձնարարել եմ, միայն մասնագիտական եզրակացության առկայության դեպքում կկատարվի հատումը՝ նախապես այդ մասին իրազեկելով մեր քաղաքացիներին: Այդպես նաև մարդիկ կկարողանան տարբերակել ապօրինի ծառահատումը անհրաժեշտ միջամտությունից», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
 Քաղաքապետը նաև հավելել է, որ Երևանի կանաչ տարածքների ընդլայնման համատեքստում արդեն իսկ քննարկվել և հաստատվել է 2016-2020 թվականների ընթացքում մայրաքաղաքի որոշակի հատվածներում բուֆերային գոտիների վերականգնման և ընդլայնման ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է լայնածավալ ծառատունկ իրականացնել Փարոսի, Ծիծեռնակաբերդի, Եռաբլուրի, Կարմիր բլուրի, Հաղթանակի և Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգիների, Նոր Նորքի Հայորդաց տան, ինչպես նաև Շամպայն-գինիների գործարանին հարող անտառ-պուրակներում, նաև Արգավանդի խճուղուն հարող տարածքում: Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ նշված բուֆերային գոտիները մայրաքաղաքի համար կծառայեն թե՛ որպես թթվածին ապահովող և թե՛ որպես փոշեկլանիչ ու քամիները մեղմող գոտիներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League