Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Տարոն Մարգարյան. «Մեր բնակիչներն ավելի սրտացավ ու հոգատար են դարձել քաղաքի հանդեպ»

SOCIETY

Երևանի քաղաքային ջերմատուն կատարած աշխատանքային այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև առկա կանաչ տարածքների խնամքին՝ նկատելով, որ տվյալ տարածքների ընդլայնմանը զուգահեռ այս տարիների ընթացքում կանաչապատման ձեռնարկություններում մոտ 150 նոր աշխատատեղեր են ավելացել: Տվյալ ձեռնարկություններում այսօր աշխատում են շուրջ 650 աշխատակիցներ, հունիս-հոկտեմբեր ամիսներին էլ ներգրավվում են լրացուցիչ ևս 100 ժամանակավոր աշխատակիցներ:

 «Օգտվելով առիթից՝ ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել բոլոր այդ մարդկանց, ովքեր իրենց իսկապես ծանր աշխատանքով անում են առավելագույնը, որպեսզի մեր բոլորի մեծ տունը միշտ ունենա հաճելի, կոկիկ և ներկայանալի տեսք»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 Քաղաքապետը խոսել է նաև կանաչապատման հարցում բազմաթիվ տնտեսվարողների բարեխիղճ աշխատանքի և համագործակցության կարևորության մասին:
 «Կանաչ տարածքների պահպանման ու խնամքի հարցում կարևոր ներդրում ունեն նաև մեր շատ տնտեսվարող սուբյեկտներ, որոնք տարեցտարի ավելի ու ավելի մեծ պատասխանատվությամբ ու սրտացավորեն են մոտենում հարակից տարածքների բարեկարգման պարտադիր նորմերի կատարմանը: Անգամ մրցակցություն է նկատվում նրանց մեջ, թե տնտեսվարող որ սուբյեկտի հարակից տարածքը կլինի ավելի կանաչապատ ու բարեկարգ: Սա, անշուշտ, շատ ողջունելի է», - նշել է Տարոն Մարգարյանն ու համոզմունք հայտնել, որ նրանց օրինակը վարակիչ կլինի նաև բոլոր այն տնտեսվարողների համար, ովքեր դեռևս թերանում են պարտադիր բարեկարգման նորմերի կատարման հարցում: Քաղաքապետը նշել է, որ վերջնական նպատակը ոչ թե թերացողներին օրենքով սահմանված կարգով տուգանելը, այլ քաղաքի հանդեպ յուրաքանչյուրի սրտացավ ու հոգատար վերաբերմունքն արմատավորելն է:
 «Ես համոզված եմ, որ մենք անպայման կհասնենք այնպիսի արդյունքի, երբ յուրաքանչյուրը պատասխանատու կզգա իր հնարավորության շրջանակում կանաչ ու մաքուր պահել քաղաքը: Մեր համաքաղաքացիների մեծ մասն էլ այս տարիների ընթացքում շատ ավելի սրտացավ ու հոգատար է դարձել քաղաքի հանդեպ, և առաջին հերթին հենց նրանք չեն հանդուրժի իրենց շրջապատող անբարեկարգ տարածքի առկայությունը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 Քաղաքապետն առանձնակի կարևորել է նաև միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ վերջին տարիներին նրանք բավականին շոշափելի մասնակցություն են ունենում համաքաղաքային նշանակության ծրագրերի իրականացման, այդ թվում նաև կանաչ տարածքների ընդլայնման և բարեկարգման հարցում:

 «Վերջին 3-4 տարիների ընթացքում ձևավորված արդյունավետ համագործակցությունը հաշվի առնելով ՝ ես համոզված եմ, որ մեր համաքաղաքացիների ու մեր գործընկերների հետ միասին քաղաքի հանդեպ դրսևորած սրտացավությամբ ու հոգատար վերաբերմունքով մենք անպայման կունենանք մեր ավելի կանաչապատ ու գեղեցիկ Երևանը», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու վստահեցրել, որ թե՛ Երևանի քաղաքապետարանի և թե՛ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը շարունակելու են անել ամեն ինչ, որպեսզի օր առաջ ավելի բարեկարգ ու հարմարավետ դարձնեն մայրաքաղաքի բնակիչների միջավայրը:

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation