Մի կարծեք, թե 200 միլիոն դոլարի զինամթերքը մեկ ճամպրուկի մեջ է տեղավորվելու ու հասնելու Հայաստան. Արծրուն Հովհաննիսյան
SOCIETYՄի կարծեք, թե 200 միլիոն դոլարի զինամթերքը մեկ ճամպրուկի մեջ է տեղավորվելու ու հասնելու է Հայաստան: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ե՞րբ կհասնի Հայաստան 200 միլիոն վարկի զենքը:
«Զենքի ձեռքբերման գործընթացը մշտական է, գրեթե տարի չի եղել, որ մի քանի տարբեր ձևի, բնույթի զենք-զինամթերք, ռազմական նշանակության կառավարման եւ այլ համակարգեր չներկրենք, դա մշտական գործընթաց է: Ես չեմ կարող ասել առանձին՝ 200 միլիոնից ի՞նչ է բերվել, ի՞նչ է բերվելու. մի կարծեք, որ այդ 200 միլիոնի զինամթերքը մեկ ճամպրուկի մեջ տեղավորվելու ու մի օրում հասնելու է Հայաստան»,- նշել է Հովհաննիսյանը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



