Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Թոմաս դե Վաալ. Յուրաքանչյուր հայ եւ ադրբեջանցի շնչում, ապրում է ղարաբաղյան հակամարտությամբ

INTERNATIONAL NEWS

News.am-ը գրում է.

Եթե առաջիկա ամսում որեւէ առաջընթաց չլինի, ադրբեջանական կողմի մոտ գայթակղություն կլինի ինչ-որ բան ձեռնարկել ռազմաճակատի գծում: Նման կարծիք է հայտնել բրիտանացի լրագրող եւ Կարնեգի կենտրոնի Կովկասի մասնագետ Թոմաս դե Վաալը «Սովա» պարբերականին տված հարցազրույցում:

Նրա խոսքով, իրադրությունը, ցավոք սրտի, դեռեւս լարված է:  «Եվ իրոք, մտավախություններ կան, որ որոշ ժամանակ անց հակամարտությունը կվերսկսվի: Երկու կողմը տարբեր բաներ են ցանկանում: Ադրբեջանականը ցանկանում է քաղաքական նոր գործընթաց, իսկ հայկականը, ընդհակառակը, ձգտում է ամրապնդել հրադադարի ռեժիմը», - նշել է փորձագետը. «Իրավիճակը շատ լարված է: Հանրությունն էլ տաք է, այդ պատճառով բանավեճն ավելի է սրվում: Իրավիճակն իրոք ծայրաստիճան վտանգավոր է»:

Ռուսաստանի դերի մասին հարցին ի պատասխան նա հայտնել է, որ համոզվածությամբ կարելի է ասել. ի տարբերություն, ասենք, Ուկրաինայի կամ վրացական հակամարտությունների, Ռուսաստանն առաջին գործող կողմ չէ, այն չի կառավարում Ղարաբաղում իրավիճակը, այնտեղ ռուս խաղաղարարներ չկան: Հետո էլ, Ռուսաստանը եւ այս կողմում հետաքրքրություններ ունի, եւ այն.  «Կարծում եմ, Ռուսաստանին հաստատ պետք չէ հակամարտության վերսկսում, որովհետեւ նա ռազմական պարտավորություններ ունի Հայաստանի առջեւ եւ չի ուզում փչացնել իր հարաբերությունները Ադրբեջանի հետ:  Նոր հակամարտության դեպքում Ռուսաստանը պարտավոր կլինի աջակցել հակամարտության մի կողմին, ինչը նրա շահերից չի բխում»: Նրա կարծիքով, ավելի շուտ Ռուսաստանը ցանկանում է կարգավորում, սակայն` ռուսական թեքումով.  «Հնարավոր է, որ հակամարտության գոտում ռուս խաղաղարարներ լինեն, որպեսզի Ռուսաստանն ամրապնդի իր ազդեցությունը Հարավային Կովկասում: Բայց կարեւորը, կարծում եմ, Մոսկվան չէ, այլ Բաքուն եւ Երեւանը: Վերջին խոսքն այնուամենայնիվ պատկանում է Իլհամ Ալիեւին եւ Սերժ Սարգսյանին: Չեմ կարծում, թե նրանք պատերազմ են ցանկանում, բայց միշտ վտանգ կա, որ ինչ-որ բան կսկսվի ոչ իրենց հաշվարկով եւ դժվար կլինի կանգնեցնել դա»:

Փորձագետը կարծում է, որ Թուրքիան հաստատ հետաքրքրված չէ նոր հակամարտությամբ. «Թուրքիայի ազդեցությունը հավանաբար կայանում է նրանում, որ այն կարող է հանգստացնել ադրբեջանական կողմին: Ինչ վերաբերում է Իրանին, դա հետաքրքիր, նոր գործոն է տարածաշրջանում: Իրանն անձայն վերադառնում է տարածաշրջան: Բայց դա դանդաղ գործընթաց է: Կարծում եմ` Իրանը կայունության գործոն է, այն երկու երկրի հարեւանն է եւ հաստատ հակամարտություն չի ցանկանում: Հույս ունեմ, Իրանն ավելի դինամիկ դեր կխաղա»»

Փորձագետի կարծիքով, այս հակամարտության առանձնահատկությունն այն է, որ այստեղ ազգային հույզերը շատ բարձր են, երկու ժողովուրդն էլ արդեն քառորդ դար ապրում են այս հակամարտությամբ: «Դա նշանակում է, որ առաջնորդներն ամբողջությամբ չեն վերահսկում իրավիճակը, որ հանրությունն արդեն շատ ուժեղ ազդում է առաջնորդների վրա: Եվ հակամարտության երկրորդ առանձնահատկությունը` վտանգն այն է, որ նրա աշխարհագրությունը շատ բարդ է, որ տարածաշրջանում խաղաղարարներ չկան: Հայերը նվաճում են, գրավում Ղարաբաղի շուրջ տարածքները, ինչն իհարկե անընդունելի է Ադրբեջանի համար:  Բայց մյուս կողմից, որպեսզի նրանց համոզեն հանձնել այդ տարածքները, Ղարաբաղի հայերի համար անվտանգության որոշ երաշխիքներ են անհրաժեշտ, որը Ադրբեջանը չի տալիս: Այսպիսով ստեղծվում է հակամարտության արատավոր շրջան, որը շատ դժվար է քանդել», - ամփոփել է դե Վաալը:

 

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris