Հնդկաստանի վարչապետի ու նրա տարեց մոր հանդիպման լուսանկարները հայտնվել են ուշադրության կենտրոնում (լուսանկարներ)
PHOTOՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Twitter սոցցանցում է տեղադրել իր և մոր մասնակցությամբ լուսանկարները: Twitter-ի օգտատերերը ողջունել են առաջին անգամ Նյու Դելիում գտնվող իր նստավայրն այցելած մոր լուսանկարները սոցցանցերում կիսելու Մոդիի որոշումը, գրում է BBC-ն։
Հիրաբեն Մոդին, որն 90-ն անց է, ընտանիքի հետ բնակվում է Մոդիի հայրենի Գուջարաթ նահանգում։ Վարչապետը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ բավական ժամանակ է անցկացրել մոր հետ՝ երկար ընդմիջումից հետո։
«Մայրս վերադարձավ Գուջարաթ։ Նրա հետ բավական ժամանակ անցկացրի բավական երկար ընդմիջումից հետո»,- գրել է Հնդկաստանի վարչապետը։



1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



