Մաստարա գյուղի մոտ ՃՏՊ-ի արդյունքում 36-ամյա քաղաքացի է մահացել
SOCIETYԱրագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարը խլել է մեկ մարդու կյանք: Օգոստոսի 5-ին` ժամը 17:07-ին, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել ՃՏՊ-ի մասին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ-ից, պարզվել է, որ «ԳԱԶ 31» մակնիշի 16 ՍՕ 822 պ/հ (վարորդ` 1986 թ. ծնված Ա. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել ճամփեզրի քարակույտի մեջ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Ա. Հ.-ն և ուղևոր` 1979 թ. ծնված Ս. Ղ.-ը տեղափոխվել են Թալինի ԲԿ:
Ս. Ղ.-ը ճանապարհին մահացել է, իսկ Ա. Հ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



