Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Խարազյանցիները տասնօրյա ներկայացումների հասույթը փոխանցեցին Արցախին

SOCIETY

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրինությունը, Ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ, ապրիլին հայտարարված թատերական տասնօրյակի շրջանակում տոմսերի վաճառքից հավաքագրված  500 հազար դրամը փոխանցեց Արցախին:

 «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի տնօրեն Գեղանուշ Սայադյանն ընդգծեց, որ մեր երկրի եւ ժողովրդի համար այս դժվարին ժամանակաշրջանում խարազյանցիները նույնպես սատար կանգնեցին եւ մասնակից եղան Արցախում ավերված բնակավայրերի վերականգնման եւ առավել բարեկարգման գործին: «Չորսօրյա պատերազմը բոլորիս համախմբեց, եւ մենք համոզվեցինք, որ առավել քան միասնական ենք: Յուրաքանչյուր հայ իր հոգու պարտքը համարեց ինչով կարող է օգտակար լինել մեր հայրենիքի մի մասնիկին աջակցելու գործին ձեռք մեկնելուն: Այդ գաղափարով էլ առաջնորդվելով՝ հայտարարեցինք թատերական տասնօրյակը»,-նշեց Սայադյանը, ավելացնելով, որ որպես հայ մայր, որպես կին հպարտ է մեր տղաների կատարած սխրանքներով, եւ համոզված, որ թատրոնի կողմից տրամադրվելիք այս ներդրումը կծառայի իր նպատակին` օգտակար լինելով բանակին:

Խոսելով դերասանների ոգեւորվածության մասին՝ նա ընդգծեց. «Մեր թատրոնի դերասանական կազմը միշտ է փայլուն հադես եկել, բայց այս անգամ ոգեւորությունը կարծես այլ երանգ էր ստացել: Նրանք  իրենց դերակատարությանն ասես վերաբերում էին ինչպես մի առաքելության ու հոգու պարտքի՝ հասկանալով, որ իրենց խաղով նպաստում են Արցախի պաշտպանության ու վերականգնման գործին»:

Այս ընթացքում թատրոնի տնօրինության եւ դերասնական անձնակազմի կողմից տեղի են ունեցել նաեւ անհատական գումարների հավաքագրումներ: Հավաքված գումարը տրամադրվել է Արցախում զոհված արտաշատցի զինվոր Կարեն Գրիգորյանի ընտանիքին: 

Տասնօրյակի ընթացքում դերասանական կազմը հանդես եկավ յոթ ներկայացմամբ` հանդիսատեսի դատին կրկին հանձնելով Ցեղասպանության 100-ամյակին նվիրված երկու բեմադրությունները` Մարկ Արենի «Վայրի վարդերը» եւ Պարույր Սեւակի «Ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց»-ը: 

Մոսկվաբնակ տաղանդավոր գրող Մարկ Արենի /Կարեն Մարգարյան/ «Այնտեղորտեղ ծաղկում են վայրի վարդերը» պիեսի հիման վրա ստեղծվածմեկժամանոց բեմադրության մեջ ընդգրկված են թատրոնի դերասանական անձնակազմի 20 արտիստներ եւ հինգ երեխաՀեղինակն անդրադարձելէ ցեղասպանության հետեւանքներինոր կրում են ոչ միայն վերապրածներըայլեւ նոր սերունդըՆույնիսկ սիրող զույգերը ստիպված են հաշվինստել իրենց նախնիների կատարած ոճիրի հետԳլխավոր հերոս Դանիելը հրաժարվում է սիրած աղջկանիցորովհետեւ նա թրքուհի է:Ողբերգություն է ապրում նաեւ Արամի ընտանքըերբ  պարզվում էոր իրենց հայրը հայ էՆերկայացումը նոր սերնդին հորդորում է չմոռանալիր արմատները:

Երկրորդ բեմադրությունը սեւակյան թեմայով գրական-երաժշտական 40 րոպեանոց կոմպոզիցիա էստեղծված «Եռաձայն պատարագ» եւ«Անլռելի զանգակատուն» ստեղծագործությունների հիման վրաԱյստեղ ընդգրկված են վեց դերասան:

Բեմադրությունների գեղարվեստական ղեկավարն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հայկ Մնացականյանը: 

Լիլիթ Մաճկալյան

 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation