Yerevan, 26.April.2026,
00
:
00
BREAKING


Գրավիր սիրածդ տղային ըստ աստղակերպի նշանի

LIFE

Խոյ (21.03 – 20.04) Խոյը կրակի նշան է, ուստի թեժ խնջույքները նրա տարերքն են: Խոյ-տղաները սիրում են, երբ իրենցով հպարտանում են, սակայն նրանք շատ անկայուն են, նրանք սուր զգացողությունների կարիք ունեն: Նման տղայի ընկերուհին պետք է ուժեղ բնավորություն ունենա: Խոյին զարմացնելու համար պետք է ցույց տալ լավագույն հատկանիշները: Կամ էլ ամենատարբեր խոչընդոտներ ստեղծել, որովհետև խոյը սիրում է արգելքներ հաղթահարել. կարելի է անհասանելի աղջկա կերպար ստեղծել: Որքան դժվարամատչելի լինես, այնքան համառորեն է նա փորձելու քեզ գրավել: Միայն թե չափը չանցնես:

Ցուլ(21.04 – 20.05) Ցուլ-տղաները շատ «ճիշտ» տղաներ են: Երբեք չեն նեղացնի, եթե պետք լինի` կներեն: Բացի այդ` նրանք հյուրասեր են, քնքուշ են ու բարի: Նմանին գրավելու համար պետք է նրա հիմնական թուլության վրա շեշտը դնել` սերը գեղեցիկի նկատմամբ: Ցուլերը շատ են գնահատում գեղարվեստն ու երաժշտությունը: Ինչ-որ բան նկարիր նրա համար, նվագիր, երգիր. Ցուլը կերջանկանա: Իսկ հագուստը պետք է լինի թեթև, քնքուշ և եթերային: Չնայած իրենց «ճշտությանը»` Ցուլերը դեմ չեն ընկղմվել սիրո հորձանուտը: Ուստի եթե ուզում ես` ընկղմվիր նրա հետ, իսկ եթե չէ` զգույշ եղիր, որ վերջում միայնակ չմնաս:

Երկվորյակներ (21.05 – 21.06) Երկվորյակները հեշտությամբ ընկերանում են և նույնքան հեշտորեն բաժանվում: Երկվորյակին գրավելու համար պետք է միշտ բարձունքում լինել և միշտ ինչ-որ նորություն անել: Նրանք շատ արագ ընտելանում են նրան, ինչ ունեն և սկսում են ձանձրանալ: Իսկ ձանձրույթից սկսում են այս ու այն կողմ նայել, փնտրել, թե որտեղ կարելի է գեղեցիկ աղջիկների հանդիպել: Չի կարելի ասել, որ Երկվորյակը բոլորովին անկայուն է, սակայն նրանք մի փոքր անհանգիստ բնավորություն ունեն: Պետք է հնարամիտ լինել, որպեսզի նա հասցնի միայն քո մասին մտածել:

Խեցգետին (22.06 – 22.07) Խեցգետինների հիմնական հատկանիշը զգացմունքայնությունն է: Նրանք շատ խոցելի են, ուստի մի անգամ նրանց նեղացնելով կարելի է հավերժ կորցնել նրանց: Խեցգետինները շատ են սիրում ուշադրություն և հաճոյախոսություններ, ուստի պետք է գովաբանել նրանց տաղանդները: Խեցգետին-տղայի համար շատ կարևոր է, որպեսզի կիսես նրա հետաքրքրությունները: Նա սիրում է ձկնորսությո՞ւն: Դու միշտ երազել ես ձուկ որսալ: Նա ֆուտբո՞լ է սիրում: Իսկ կարելի՞ է քեզ իր հետ տանել խաղին: Մի մոռացիր գովել նրան, և նա գրավված կլինի:

Առյուծ (23.07 – 23.08) Առյուծն արիստոկրատ, տղամարդկային և մեծահոգի նշան է: Նա գիտի, թե ինչպես է պետք թագավոր լինել. նա պարզապես պետք է միշտ առաջինը լինի: Իսկ Առյուծի հետ պետք է առաջին տիկին լինել: Առյուծները շատ ինքնավստահ են, ուստի նրան շատ հեշտ է վիրավորել. հերիք է մի անգամ ակնարկել, որ նա ընդամենը սովորական տղա է: Իսկ ահա եթե քեզ որպես թագի ժառանգորդուհի պահես, հաստատ կգրավես նրա ուշադրությունը: Առյուծը կհավանի այն աղջկան, ով հարգում է ինքն իրեն, սակայն միաժամանակ ընկերասեր է մյուսների հանդեպ:

Կույս (24.08 – 23.09) Կույս-տղաները գաղտնապահ, ամաչկոտ էակներ են: Նրանք ամենին հասնում են իրենց սեփական ուժերով և համառությամբ: Եվ եթե նրանք ինչ-որ նպատակ են դրել, ապա անպայման կհասնեն դրան: Կույս-տղային գրավելու համար պետք է ունենալ նրա բոլոր հատկությունները` համեստություն, ջանասիրություն և բարություն: Նա շատ բծախնդիր է և տանել չի կարողանում թափթփվածությունը: Ուստի երբ նրա հետ ժամադրության գնաս, խնամված եղիր: Եվ եթե սենյակումդ խառնաշփոթ է, նրան ներս մի հրավիրիր:

Կշեռք (24.09 – 23.10) Կշեռք-տղաները էլեգանտության և նրբաճաշակության տիպար են: Նրանք այնքան հմայիչ են, որ անհնար է դիմակայել: Նրա փափուկ բնավորությունը և վիճելու անկարողությունը գնահատում են բոլորը: Նրա աղջկա իդեալը ներդաշնակ է, արդար և ուժեղ բնավորությամբ: Կշեռք-տղաները ձգտում են խուսափել վեճերից, այդ պատճառով երբեմն ստիպված են լինում զիջել և հրաժարվել իրենց համոզմունքներից: Ուստի երբեմն պետք է պաշտպանես նուրբ ընկերոջդ: Նա հաստատ կգնահատի խելքդ, զարգացվածությունդ, հնարամտությունդ: Ցուցաբերիր այդ հատկանիշները, և նա կլինի քոնը:

Կարիճ (24.10 – 22.11) Կարիճները խորհրդավոր և տաքարյուն են: Նրանք մեծահոգի և տղամարդկային են և շատ հազվադեպ են զիջում: Նրա սիրտը գրավելն այդքան էլ հեշտ չէ. մի փոքր ճնշում և ի ծնե մարտիկ Կարիճը կհեռանա: Նրա հետ պայքարելը վտանգավոր է: Լավագույնը անպաշտպանության ցուցաբերումն է: Կարիճները չափազանց հոգատար են. հանկարծ ոտքդ ոլորիր, և նա օգնության կշտապի:

Աղեղնավոր (23.11 – 21.12) Աղեղնավորը զգացմունքների և մտքերի, գեղեցիկի հանդեպ սիրո և շփման մեջ պարզության ներդաշնակությունն է: Թեև նրանք ժամանակ առ ժամանակ լրիվ դատարկապորտի տպավորություն կարող են թողնել, սակայն հոգու խորքում նրանք երազում են սիրո և ընտանեկան հանգստության մասին: Աղեղնավորները սիրում են ռոմանտիկա և ճանապարհորդություն: Նրանց ուշադրությունը գրավելու լավագույն միջոցը ճանապարհորդությունն է:

Այծեղջյուր (22.12 – 20.01) Այծեղջյուրը հանգիստ, աշխատասեր և մշտապես զբաղված է: Նա ամեն ինչ մինչև մանրուքները հաշվարկում է, ուստի զայրացնող անսպասելիությունները նրանց մոտ շատ հազվադեպ են պատահում: Միաժամանակ նա շատ զգայուն է հաճոյախոսությունների և ամենատարբեր քնքշությունների հանդեպ: Այծեղջյուրները սիրում են նվերներ ստանալ, հատկապես եթե դրանք անկեղծորեն են նվիրվում:

Ջրհոս (21.01 – 19.02) Ջրհոսները նուրբ, երազկոտ և վառ անձնավորություններ են: Եվ նրանք պարզապես երազում են փրկել ինչ-որ մեկին: Քանի որ աղջիկները թույլ և անպաշտպան էակներ են, իսկ վտանգներն այնքան շատ են, ուստի Ջրհոս-տղաներին գրավելը շատ հեշտ է:

Ձկներ (20.02 – 20.03) Ձկները խաղաղասեր մարդիկ են, ովքեր ունեն անսահման երևակայություն և սեր միստիկայի հանդեպ: Ուստի հնարավոր է, որ ձկներին դուր գա ծանոթության ինչ-որ անսովոր ձև: Միաժամանակ նա նախաձեռնությունը կհանձնի քեզ, որովհետև նրանք ընդհանրապես գնում են գետի ուղղությամբ: Համարձակություն և անսպասելիություն. ահա թե ինչն է գրավում նրանց: 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation