Շուշաննա Թովմասյանի լռությունը սահմանային դեպքերի մասին խոսում է նրա մարդկային որակներից մասին
BLOGԱննա Սմբատյանը իր էջում գրում է.
Ապրիլյան դեպքերը շատ բան բացահայտեցին մեզ համար, իսկ ինչն ամենացավալին է՝ բացահայտեցին մեր հայտնիների, կամ ինչպես իրենք են սիրում իրենց անվանել, աստղերի իրական դեմքերը:
Շատ խոսվեց աստղերի ոչ տեղին սելֆիների, մեր բանակի ու տղաների հաշվին էժանագին փիարի մասին: Բայց ինձ համար պակաս զզվելի ու քննադատության աչժանի երևույթ չէ նաև շատերի լռությունը: Պետք է գտնել ոսկե միջինը` բանակի հաշվին սեփական անձը չգովազդելու և հայրենիքի ճակատագրով անտարբեր չերևալու միջև:
Եթե դու հայտնի դեմք ես, և ունես լսարան, երկրպագուներ, ովքեր հետևում են քեզ և ինչ-որ հարցերում նմանակում, ապա պարտավոր ես միշտ լավ օրինակ ծառայել: Հիմա կասեք էլի կպել ես այս խեղճ ու կրակ աղջկան, բայց դե չեմ կարող չասել: Շուշաննա Թովմասյան ջան, քեզ հետաքրիր չէ՞ ինչ է կատարվում սահմանում, թե՞ վայել չէ այդ մասին էջերումդ խոսես ու գրես: Չի կարելի նման կարևոր պահի միայն սերիալներից ու ֆոտոսեսիաներից լուսանկարներով կիսվել: Քո սերիալի նկարահանող խումբը սահման այցելեց ու այնտեղ նկարահանումներ արեց, դու անգամ այդ մասին չգրեցիր, չգնացիր նրանց հետ: Չէ որ լսարանի կողքը լինել չի նշանակում միայն նրանց լուսանկարներ հրամցնել, կողքը լինելը երբեմն էլ պետք է հասկանալ ուղիղ իմաստով:
Ու էլի բախվում ենք նրա ոչ պրոֆեսիոնալիզմի և հոգեբանությունից տարրական գիտելիքներ չունենալու հետ: Գիտեն,որ լավ նվնվալ ու կոկորդիլոսի արցունքներով լացել գիտեն, վերջ, դերասան են ու ինքնակրթվելու և մարդկային որակների վրա աշխատելու կարիք չկա:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



