ԵՄ-ի համար վատագույն սցենարը կլիներ Մեծ Բրիտանիայի դուրս գալը եւ Թուրքիայի անդամակցությունը. Սարկոզի
INTERNATIONAL NEWSԵվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը եւ դրան Թուրքիայի անդամակցությունը վատագույն սցենարը կլիներ եվրոպական հանրակցության համար:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Le Monde թերթում մայիսի 17-ին հրապարակված հարցազրույցում հայտարարել Է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, որը ներկայում գլխավորում Է «Հանրապետականներե առաջատար ընդդիմադիր կուսակցությունը:
«Ես միանշանակ հանդես եմ գալիս Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու դեմ: Վատագույն սցենարը կլիներ «բրեքզիթեը եւ Թուրքիայի անդամակցությունը. մենք հրեշավոր սխալ արած կլինեինքե,-ասել Է քաղաքական գործիչը:
Նախկին նախագախը նաեւ թերահավատորեն Է արտահայտվել միգրանտների վերաբերյալ ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ կնքված համաձայնագրի հեռանկարների մասին: «Սխալ կլիներ կարծել, որ Թուրքիան կարող Է երկարաժամկետ հեռանկարում գլուխ հանել այդ խնդիրներից եւ (վերջին հաշվով) լուծել դրանք:
Կարող Է արդյոք Եվրոպան վստահել թուրքական իշխանություններին, որոնք ավելի ու ավելի են մոտենում ավտորիտար ռեժիմին: Ես կասկածում եմ դրանե,-նշել Է Սարկոզին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



