Եվրամիությունում կկառուցեն նոր ատոմակայաններ. Spiegel
INTERNATIONAL NEWSԵվրահանձնաժողովը մտադիր Է արագացնել Եվրոպայում ատոմային Էլեկտրակայանների կառուցումը, պատճառներից մեկը Ռուսաստանից Էներգետիկական կախվածությունից ազատվելու փորձն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, գրել Է Spiegel-ը՝ վկայակոչելով հանդեսի տրամադրության տակ հայտնված զեկույցը:
«2022 թվականին Գերմանիայում շահագործումից պետք Է հանեն վերջին ատոմակայանը: Եվրոպայում, ընդհակառակը, այս վիճելի տեխնոլոգիայի զարգացումը Եվրահանձնաժողովի կամքով կուժեղացնեն»,- գրել Է գերմանական թերթը:
Եվրամիությունը պետք Է պաշտպանի միջուկային ոլորտում իր տեխնոլոգիական գերազանցությունը, ուստի ԵՄ-ի անդամները պետք Է ամրապնդեն համագործակցությունը նոր ռեակտորների հետազոտման, մշակման, ֆինանսավորման եւ կառուցման ոլորտում, ասված Է զեկույցում:
Spiegel-ի տվյալներով՝ այդ փաստաթուղթը հիմք կծառայի Եվրահանձնաժողովի ապագա միջուկային քաղաքականության համար:
Անունները չհայտնած ինսայդերների տեսակետով, որոնց վկայակոչում Է թերթը, կան այդ քաղաքականության երկու հիմնական դրդապատճառներ. ռուսական Էներգիայից կախվածությունը կրճատելու փորձը եւ մթնոլորտ CO2-ի արտանետումների քանակությունը նվազեցնելու ցանկությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը`AFP



