Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Սուրճի բուժիչ հատկությունները

LIFE

Տորոնազգիների ընտանիքին պատկանող թուփ է կամ մինչեւ 5 մետր բարձրության ծառ։ Սուրճի հայրենիքը Եթովպիան է, որտեղ պահպանվել են դրա վայրի մացառուտները։ Սուրճի ծառն առաջին անգամ նկարագրել է գերմանացի բժիշկ Ռաուվելֆը (1573 թվականին)։ Արեւմտյան Հայաստանում սուրճի ըմպելիքը տարածում է ստացել դեռեւս 16-րդ դարի սկզբում։ Հետաքրքիր է, որ 1672թ. Ֆրանսիայում բացված առաջին սրճարանի տերը Պասկալ անունով մի հայ է եղել։ 

Հյուսիսային Ամերիկայում սուրճ են օգտագործել 1670թ. Բոստոնում։ Սուրճը մշակվում է 17-րդ դարից Եմենում։ Այդ երկրի Մոկկո նավահանգստից այն արտահանվել է աշխարհով մեկ։ 20-րդ դարի սկզբում սուրճ տեղափոխող նավերից մեկի բեռնախցիկը փոթորկի պատճառով ջրով լցվեց։ Բեռնաթափվելուց հետո նկատեցին, որ այդ սուրճից պատրաստված ըմպելիքի ազդեցությունն ավելի թույլ է։ Այդ պատահականության շնորհիվ սուրճը ստացավ ավելի մեծ տարածում, քանի որ կոֆեինի փոքր տոկոս պարունակող սուրճը կարող էին խմել նաեւ առողջական խնդիրներ ունեցող մարդիկ։

Եվ այսպես. եթե ցանկանում եք տնային պայմաններում իջեցնել կոֆեինի տոկոսը, ապա հատիկները որոշ ժամանակ պահեք ջրի մեջ: Քիչ անց դրանք կուռչեն: Ջրից առանձնացրեք հատիկները եւ լվացեք հոսող ջրի տակ։ Լուծույթի մեջ գցեք մի քանի կոճակ ակտիվացրած ածուխ, որը ներծծում է լուծույթի մեջ գտնվող կոֆեինը։ Ցանկության դեպքում կարող եք ցայել սուրճի հատիկները այդ լուծույթով եւ բովել։ Այս հատիկներով պատրաստված սուրճի «գրգռիչ» հատկությունը նվազում է։ Կոֆեինի պարունակությունը չմշակված հատիկների մեջ տատանվում է. «Ռոբուստա» տեսակի մեջ կոֆեինի պարունակությունը մոտ երկու անգամ ավելի է, քան «Արաբիկա» տեսակի մեջ։ Վաճառքում գտնվող սուրճի հատիկների կոֆեինի պարունակությունը մոտ է 0,1%-ի։ 

Լուծվող սուրճի մեջ կոֆեինի պարունակությունն ավելի բարձր է։ Որոշ հետազոտողներ հավաստում են, որ լուծվող սուրճը բարենպաստ ներգործություն ունի օրգանիզմի վրա, նշվում է, որ այն ցանկալի է խմել կաթի կամ սերուցքի հետ խառնած վիճակում, սակայն ոչ քաղցած ստամոքսին: Սուրճից պատրաստված ըմպելիքները արտահայտված բարերար ազդեցություն ունեն հիպոտոնիայով հիվանդների վրա։ Հակացուցված են սիրտ-անոթային որոշ հիվանդությունների, 12-մատնյա աղիի եւ ստամոքսի խոցի դեպքում։ Ցանկացած հիվանդության դեպքում սուրճի չափաբաժինը պետք է որոշի բժիշկը։ Սուրճը պարունակում է կոֆեին (1,2%), ջուր (12%), շաքարանյութեր (8%), սրճաթթու (9%), բջջանյութ (25%), ազոտային միացություններ (13%), ֆենոլային միացություններ, պիրիդին, քացախաթթու, վիտամին PP, E եւ այլ նյութեր։

Բովելուց հետո ճարպերի, ազոտային միացությունների եւ կոֆեինի պարունակությունը մի փոքր ավելանում է, իսկ ջրի, շաքարի, սրճաթթվի պարունակությունը իջնում է 2-4 անգամ։ Նիացինը (վիտամին PP) մասնակցում է էներգիայի արտադրմանը բջիջներում։

Սուրճը իջեցնում է խոլեստերինի եւ ճարպի պարունակությունը արյան մեջ, լայնացնում է արյունատար անոթները եւ իջեցնում ճնշումը, հանգստացնում է գլխացավը, վերացնում է աղմուկն ականջներում, օգտակար է գլխապտույտի դեպքում, լավացնում է մարսողությունը, կանխում է սրտի նոպաները։

Խորհուրդ է տրվում քրոնիկական հիվանդությունների՝ լյարդի ցիռոզի, չարորակ ուռուցքների, հատկապես շագանակագեղձի ադենոմայի, պանկրեատիտի դեպքում։ Ստորեւ նշվածից պարզ է դառնում, թե ինչու կոֆեինի ցածր պարունակությունը առանձնապես չի ազդում սուրճի բարերար հատկությունների վրա։

Նիացինը օգնում է նաեւ հոգնածության, մկանային թուլության, վատ ախորժակի, ստոմատիտի, լնդերի հիվանդությունների, սրտխառնոցի դեպքում։ Վերացնում է բերանի տհաճ համը եւ հոտը։

Սիսեռը շատ լավ համակցվում է սուրճի հետ, ուժեղացնում սուրճի օգտակար ազդեցությունը։ Սուրճի եւ սիսեռի հարաբերությունը խառնուրդի մեջ որոշում է խմողը։

Շատ կարեւոր է նիացինի հետեւյալ հատկությունը. նպաստում է սերոտինի արտադրությանը, պարգեւում է առողջ քուն եւ երջանկության զգացողություն։ Վերջերս հետազոտությունների միջոցով պարզվել է, որ սուրճի լուծամզվածքը (յուղային, ջրային, սպիրտային) բերում է թքի արտադրությունից առաջացող գազերի պակասեցմանը: Այդ գազերը բավական տհաճ հոտ ունեն: Սովորական ձեւով պատրաստված սեւ սուրճը չի հանգեցնում նման արդյունքի: Գիտնականները փորձեր են կատարում, որպեսզի ստանան տհաճ հոտերը վերացնող դեզոդորանտ սուրճի հատիկներից:

Դիմակներ

Մանր կնճիռների դեպքում. 1 ճաշի գդալ տարեկանի ալյուրը խառնել թունդ պատրաստված (հովացրած) սուրճի հետ այնպես, որ ստացվի խիտ զանգված, ավելացնել 1 ձվի դեղնուց։ Ստացված խառնուրդը հարել, քսել դեմքին, 10-15 րոպեից լվանալ տաք ջրով:

Փափկեցնող եւ թարմացնող. մեկական թեյի գդալ աղացած սուրճը, ձիթապտղի յուղը եւ մեղրը լավ խառնել: Քսել դեմքին թեթեւակի մերսելով մաշկը։ 15 րոպեից լվանալ դեմքը։

 

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia