Մինսկում կքննարկեն ԱՊՀ-ի հակաահաբեկչական վարժանքների առաջին փուլի արդյունքները
INTERNATIONAL NEWSԱՊՀ-ի երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավարները մայիսի 31-ից մինչեւ հունիսի 2-ը հավաք կանցկացնեն Մինսկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՊՀ-ի մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի (ՀԱԿ) մաուլի բյուրոն:
«Հավաքի շրջանակներում տեղի կունենա ԱՊՀ-ի մասնակից պետությունների «Կիբեռ-հակաահաբեկչություն-2016» համատեղ հակաահաբեկչական զորավարժությունների առաջին փուլի արդյունքների ամփոփում, ռազմավարական կարեւոր օբյեկտում (Լուկոմլյան Էլեկտրակայան) պատանդների ազատման եւ ահաբեկիչների չեզոքացման նպատակով հակաահաբեկչական գործողության վարժանքների ուժային (եզրափակիչ) փուլի անցկացում, ԱՊՀ-ի ՀԱԿ-ին առընթեր Գիտա-կոնսուլտատիվ խորհրդի նիստ՝ Համագործակցության երկրների գիտական ընկերակցության ներկայացուցիչների մասնակցությամբ»,-ա սված Է հաղորդագրության մեջ:
Եռօրյա միջոցառումների մասնակիցներն ու հյուրերը կդառնան Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի եւ Ռուսաստանի պատկան մարմինների պատվիրակությունները՝ ԱՊՀ-ի կանոնադրական մարմինների եւ ճյուղային համագործակցության մարմինների, տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության ՀԱՊԿ-ի) ներկայացուցիչները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



