Միգրանտների շուրջ 90 տոկոսը ԵՄ-ում են հայտնվում հանցավոր խմբավորումների աջակցությամբ. զեկույց
INTERNATIONAL NEWSՄիգրանտների շուրջ 90 տոկոսը ԵՄ-ում են հայտնվում կազմակերպված հանցավոր խմբավորումների (ԿՀԽ) աջակցությամբ: Այդ մասին վկայում Է Եվրոպոլի եւ Ինտերպոլի՝ մայիսի 17-ին հրապարակված համատեղ զեկույցը:
Կազմակերպությունների տվյալներով՝ 2015 թվականին միգրանտների անօրինական փոխադրման ոլորտում տարեկան շրջանառությունը կազմել Է 5-6 մլրդ եվրո: «Այսինքն՝ այդ գործունեությունը Եվրոպայում ամենաշահութաբերն Է ԿՀԽ-ի համար»,-նշվում Է զեկույցում:
Ինչպես վկայում Է փաստաթուղթը, միգրանտների անօրինական փոխադրումը դարձել Է միջազգային բիզնես, որին մասնակցում են ավելի քան 100 երկրների ներկայացուցիչներ: Այդ գործընթացում հիմնական դերը խաղում են միմյանց թույլ կապված հանցավոր խմբավորումները, որոնք բաղկացած են ողջ երթուղու ընթացքում գործունեությունը համակարգող առաջնորդներից, կազմակերպիչներից, որոնք տեղերում անմիջականորեն կառավարում են գործընթացները իրենց կապերի օգտագործմամբ, եւ հանցակիցներից, որոնք գործում են այդ շղթայի ամենացածր մակարդակում:
«Այն անձինք, ովքեր մասնակցում են միգրանտների անօրինական տեղափոխմանը, որպես կանոն կապված են կամ կապված են եղել հանցավոր այլ գործունեության հետ,-ասված Է զեկույցում:-Իր հերթին միգրանտները, որոնք հայտնվել են ԵՄ-ում, աշխատանքային եւ սեռական շահագործման տեսակետից դառնում են թույլ պաշտպանված, քանի որ հարկադրված են վճարել պարտքը մաքսանենգներին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



