Բրյուսելում ցույցի դուրս եկած բանտի վերակացուների եւ ոստիկանների միջեւ բախումներ են տեղի ունեցել
INTERNATIONAL NEWSԲրյուսելի կենտրոնում մայիսի 17-ին ցույցի դուրս եկած բանտի վերակացուների եւ ոստիկանների միջեւ բախումներ են տեղի ունեցել, հայտնում է RTBF-ն։
«Բողոքի ակցիայի ընթացքում հազարավոր վերակացուներ ներխուժել են Արդարադատության նախարարության ընդունարան՝ կոտրելով դռներն ու ապակիները։ Ոստիկանությունը կարողացել է ցուցարարներին փողոց հանել՝ գործի դնելով մահակներ եւ արցունքաբեր գազ։ Ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ»,- հայտնում է հեռուստաալիքը։
Բանտերի վերակացուների ցույցը Բելգիայում շարունակվում է արդեն մեկ ամիս։ Ցուցարարները պահանջում են աշխատանքի պայմանների բարելավում, լրացուցիչ պարգեւավճարներ, թոշակային տարիքի բարձրացում եւ անձնակազմի ընդլայնում։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



