Սանդերսը հաղթում է Օրեգոնի նահանգի փրայմերիզում
INTERNATIONAL NEWSՍենատոր Բեռնի Սանդերսն առաջատարն Է Օրեգոնի նահանգում կայացած նախնական ընտրություններում (փրայմերիզում): Այս մասին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը: Հեռուստաալիքի ներկայացրած տվյալների համաձայն՝ տրված քվեաթերթիկների արդեն 60 տոկոսի հաշման արդյունքներով՝ Սանդերսը հավաքել Է քվեների 52,7 տոկոսը, իսկ նրա մրցակցուհին՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ 47,3 տոկոսը:
Ավելի վաղ փրայմերիզներ են կայացել նաեւ Քենտուկիի նահանգում: Այնտեղ պաշտոնական հաղթող Է դարձել Քլինթոնը: Գրեթե բոլոր քվեների հաշվումից հետո Քլինթոնը հավաքում Է 212 հազարից փոքր-ինչ ավելի քվե՝ 2 հազարից Էլ պակաս քվեով (0,4 տոկոսով) առաջ անցնելով Սանդերսից:
Ընդամենն Օրեգոնում որոշվում Է 74 պատվիրակների ճակատագիրը, որոնք ամռանը կայանալիք համազգային համագումարում պետք Է որոշեն, թե վերջապես ով կդառնա կուսակցության պաշտոնական թեկնածուն: Դրա համար մասնակիցներից մեկը պետք Է հավաքի 2383 ձայն: New York Times թերթի հաշվարկներով՝ Քլինթոնն ունի համագումարի պատվիրակների 2265 քվե, այսինքն՝ նրան մնացել Է հավաքել 118 քվե: Սանդերսն ունի պատվիրակների ընդամենը 1498 քվե, եւ նա արդեն շանս չունի առաջ անցնելու իր մրցակցուհուց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



