Օրեգոնի նահանգում Քլինթոնը զիջել է Սանդերսին փրայմերիզի արդյունքում
INTERNATIONAL NEWSԱՄՆ Օրեգոնի նահանգում փրայմերիզի արդյունքում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բերնի Սանդերսն առաջ է անցել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնից։ Սանդերսը հավաքել է կուսակիցների ձայների 53 տոկոսը, Քլինթոնը՝ 47։
Քենթուքիի նահանգում հաղթել է Քլինթոնը՝ 47 տոկոս ձայնով, իսկ Սանդերսը ստացել է ձայների 46 տոկոսը, հայտնում է Lenta-ն։
Քլինթոնը կուսակցության առաջիկա համագումարում կունենա 2293 ձայն, իսկ Սանդերսը՝ 1519։ Կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար անհրաժեշտ է ունենալ 2383 պատվիրակների աջակցությունը։
Օրեգոնի նահանգում Հանրապետական կուսակցությունից հաղթել է Դոնալդ Թրամփը՝ ձայների 67 տոկոսով։
ԱՄՆ նախագահի ընտրությունները կկայանան նոյեմբերի 8-ին։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



