ԱՄՆ-ի Մենի նահանգում տեսագրել են երկնաքարի անկումը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի հյուսիս - արեւելքում երկնաքարի անկում Է գրանցվել: Մթնոլորտում հրեղեն հետքը պատկերվել Է տեսախցիկներով: Մասնավորապես, Մենի նահանգի Փորտլենդի ոստիկանական վարչությունը հրապարակել Է տեսագրություն, որը կատարել են պարեկայինները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press-ին:
Միացյալ Նահանգների Երկնաքարերի ուսումնասիրման ընկերությունը 400-ից ավելի դիտարկումներ Է արձանագրել Մենի, Վերմոնտի, Նյու Հեմփշիրի, Մասաչուսեթսի, Ռոդ Այլենդի, Քոնեքթիքութի, Նյու Յորքի, Նյու Ջերսիի եւ Փենսիլվանիայի նահանգներում, ինչպես նաեւ Կանադայի մի մասում:
Մենի Հանքաբանության թանգարանը 20 հազար դոլարի չափով պարգեւ Է խոստացել նրան, ով մեկ կիլոգրամից ոչ պակաս զանգվածով երկնաքարի կտոր կգտնի: Հիմնարկությունում կարծում են, որ այն ընկել Է նահանգի հյուսիսարեւմտյան շրջանի անտառներում:



