Թրամփը պրագմատիկ մոտեցում է ցուցաբերելու Ռուսաստանի հետ բանակցություններում
INTERNATIONAL NEWSՄիլիարդատեր Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու դեպքում տրամադրված է պրագմատիկ մոտեցում ցուցաբերել Ռուսաստանի հետ բանակցություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հանրապետական կուսակցությունից պետության ղեկավարի պաշտոնի փաստական թեկնածուն մայիսի 17-ին հայտնել է Reuters գործակ ալությանը տված հարցազրույցում:
«Այն փաստը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լավ բաներ է ասել իմ մասին, չի նշանակում, որ դա նրան կօգնի բանակցություններում»,- ասել է Թրամփը:
«Կարծում եմ, որ ես լավ հարաբերություններ կունենամ Ռուսաստանի հետ, իսկ գուցեեւ՝ ոչ»,- հավելել է Թրամփը:
Reuters-ի այն հարցին, թե Թրամփն ինչպես է վերաբերվում Ուկրաինայում Ռուսաստանի ներկայությանը, վերջինս պատասխանել է. «Ինձ դա դուր չի գալիս: Ինձ դա բնավ դուր չի գալիս», հաղորդել է ՏԱՍՍ-ը:



