Երկու դասախոսներ են գնդակահարվել Բանգկոկի համալսարանի լսարաններից մեկում
INTERNATIONAL NEWSԲանգկոկի Փրանաքոն Ռաչաբհաթ համալսարանի երկու դասախոսներ են գնդակահարվել դասախոսությունների դահլիճում, ենթադրաբար, գործընկերոջ կողմից, որին հաջողվել Է փախչել հանցագործության վայրից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղական ոստիկանությունում:
Համալսարանի շենքը շրջապատված Է իրավապահ մարմինների կողմից: «Կրակողի ինքնությունը պարզվել Է: Նա նույն համալսարանի գիտական աշխատակից Է: Կատարվում են նրա որոնումները»,- լրագրողներին հայտնել Է Բանգկոկի ոստիկանության երկրորդ դիվիզիոնի ղեկավար Չարոեն Սիսասալաքը: Նրա տվյալներով՝ կասկածյալն ավտոմոբիլով հեռացել Է ուսումնական հաստատության տարածքից:
Ոստիկանությունում առայժմ չեն կարող ստույգ ասել, թե ինչն Է դարձել ողբերգության պատճառը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



