Yerevan, 26.April.2026,
00
:
00
BREAKING


Մեղր և խնձորի քացախ

LIFE

Հիշե՛ք. քացախը պետք է լինի բնական: Խանութներում վաճառվող քացախի մեջ խնձորի էսենցիա կա, որից արդյունք չեք կարող սպասել: Հակառակը, այդ քացախներով կարող եք վնասել ձեր առողջությունը:

Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում խնձորի քացախն ինքնուրույն պատրաստել:

Հակացուցումներ. ջրի եւ քացախի խառնուրդը բարձր թթվայնություն ունի, հետեւաբար չի կարելի խմել, եթե աղեստամոքսային տրակտի խանգարումներ, գաստրիտ, խոցային հիվանդություններ եւ սուր, քրոնիկական բնույթի հեպատիտ ունեք:

Մասնագետները նման դեպքերում խորհուրդ են տալիս քացախը բացառել, օրը 3 անգամ պարզապես ջուր խմել` 1 թեյի գդալ մեղրով: Խնձորի քացախը խորհուրդ է տրվում նաեւ մաշկի խնամքի, ցելյուլիտից ազատվելու համար:

Մերսման դեպքում 30 մլ քացախը խառնեք 250 մլ ջրի հետ եւ մերսեք մաշկը: Որոշ ժամանակ անց մաշկը կհարթվի, կփայլի, ցելյուլիտի նշանները կանհետանան: Բժիշկ Դ. Ս. Ջարվիսը քացախի միջոցով նիհարելու կապակցությամբ գրում է.

«Եթե այն կինը, որի հագուստը վրան բավական կիպ է նստում, սկսի խնձորի քացախ օգտագործել (մեկ բաժակ ջրում 2 թեյի գդալ խնձորի քացախ՝ ամեն անգամ ուտելիս), ապա 2 ամիս անց նա կնկատի, որ իր հագուստը գոտկատեղի շրջանում 1 դյույմաչափ լայնացել է։

Եվս 2 ամիս անց նա դարձյալ կնիհարի 1 դյույմի չափով, եւ 5-րդ ամսվա վերջին՝ էլի 1 դյույմ։ Խնձորի քացախ օգտագործելու օրից 1 տարի հետո այդ կինը, որ հագնում է 50 չափի հագուստ, կսկսի հագնել 42, իսկ 20 չափի հագնողը՝ 18։

Նույն ժամանակահատվածի վերջում 16 չափի հագուստ կրող ավելի երիտասարդ կինը կսկսի հագնել 14 չափի հագուստեղեն (բերված են Մեծ Բրիտանիայում ընդունված չափսերը)։

Քաշը նվազում է աստիճանաբար։ Այն կինը, որն ունի 5-5,6 ֆունտ հասակ, իսկ քաշը 210 ֆունտ է, եթե ամեն ուտելուց ընդունի 1 բաժակ ջուր՝ երկու թեյի գդալ խնձորի քացախով, ապա 2 տարի անց նա կկշռի 180 ֆունտ։

Եթե տղամարդն ունի մեծ որովայն, նույն մեթոդով բուժվելու դեպքում 2 տարի հետո կազատվի դրանից։ Խնձորի քացախը նպաստում է ճարպի այրմանը օրգանիզմում, դրանով իսկ նվազեցնելով նրա կուտակման հնարավորությունը, ինչպես նաեւ՝ նպաստում է քաշի պակասեցմանը։ Ինչ վերաբերում է սննդին, ապա քաշի չափից ավելի ավելացման դեպքում հարկավոր է օրաբաժնից կրճատել այն մթերքները, որոնք նպաստում են օրգանիզմում ճարպի կուտակմանը։ Խնձորի քացախի օգտագործման եղանակը անսահման պարզ է եւ արդյունավետ։

Նրա ամենօրյա օգտագործման դեպքում նպատակահարմար է մի բաժինն ընդունել նախաճաշից առաջ, երկրորդը՝ գիշերը, իսկ այս երկուսի միջեւ ընկած ցանկացած հարմար ժամին՝ երրորդը»։

Ի դեպ, քացախաջրին կարող եք ավելացնել 1-2 թ/գ բնական մեղր: Այն շատ օգտակար է օրգանիզմի ուժերը վերականգնելու, նյութափոխանակությունը կարգավորելու եւ միաժամանակ նիհարելու համար: Եվ քացախաջուրը պետք է խմել ձողիկի միջոցով, որպեսզի քացախաթթուները ատամի էմալը չվնասեն: Այնուհետեւ պետք է բերանը ողողել ջրով:

Կենսական ուժերը վերականգնելու համար մեղրով, ջրով եւ քացախով լուծույթը խմեք օրական 1 անգամ` վաղ առավոտյան, իսկ նիհարելու համար` օրը 3 անգամ` նախաճաշից, ճաշից եւ ընթրիքից առաջ: 

Հին փորձված միջոց հազի դեմ 

Եթե ձեզ անհանգստացնում է հազը, օգտվեք ժողովրդական բժշկության կողմից առաջարկվող եւ շատ սերունդների կողմից ստուգված հետեւյալ արդյունավետ միջոցից։ Վերցրեք մեկ լիմոն եւ խաշեք 10 րոպե դանդաղ վառվող կրակին։ Այն կփափկի, հատկապես կեղեւը, եւ կարելի է դրանից ավելի շատ հյութ քամել։

Կիսեք լիմոնը եւ քամեք հյութը։ Լցրեք այն բաժակի մեջ, վրան ավելացրեք 2 ճաշի գդալ գլիցերին (2 լիքը ճաշի գդալը հավասար է մեկ ունցիայի), լավ խառնեք եւ բաժակը մինչեւ վերջ լցրեք մեղրով։ Մի ֆերմեր ասաց ինձ, որ ինքը նույն հաջողությամբ լիմոնի փոխարեն օգտագործել է խնձորի քացախ։ 

Ստացված օշարակի ընդունման չափը կարելի է որոշել համաձայն հազի տեսակի։ Եթե հազվադեպ եք հազում, օրական ընդունեք 1 թեյի գդալ։ Օգտագործելուց առաջ խառնուրդը լավ թափահարեք։ Եթե հազը անհանգստացնում է ձեզ գիշերը, ընդունեք 1 թեյի գդալ պառկելուց առաջ եւ 1-ն էլ՝ գիշերը։

Ուժեղ հազի դեպքում խորհուրդ է տրվում արթնանալուց անմիջապես հետո ընդունել 1 թեյի գդալ խառնուրդ, եւս մեկը՝ մինչեւ ճաշը, ճաշից հետո՝ եւս 1 թեյի գդալ, եւ 1-ական էլ՝ ընթրիքից հետո եւ պառկելուց առաջ։ Հազի թեթեւանալուն զուգընթաց՝ կարող եք խառնուրդի ընդունման քանակը կրճատել։

Սա հազը բուժող իմ իմացած ամենից արդյունավետ միջոցն է։ Այն ունի մի քանի առավելություն։ Չի առաջացնում ստամոքսի խանգարումներ, մի բան, որ հազի շատ միջոցների համար հատկանշական է։ Որպես բուժամիջոց՝ կարելի է առաջարկել ինչպես մեծահասակներին, այնպես էլ երեխաներին։ 

Մեղրը եւ մկանային ջղակծկումները 

Երբեմն ձեզ կարող է անհանգստացնել կոպերի կամ բերանի անկյունների թրթռոցը։ Այս երեւույթից կարելի է շատ շուտ ազատվել, որպես կանոն, ընդամենը 1 շաբաթում, եթե ամեն ուտելուց հետո օգտագործեք 2 թեյի գդալ մեղր։ Ժամանակ առ ժամանակ կարող եք ունենալ ջղակծկումներ, բայց գլխավորապես ոտքերի (ազդրից մինչեւ ոտնաթաթ) շրջանում եւ գլխավորապես գիշերը։ Մկանային ջղակծկումները կարելի է վերացնել՝ օգտագործելով 2 թեյի գդալ մեղր, ամեն ուտելուց հետո, 1 շաբաթ շարունակ։ Դրանից հետո վիճակը կբարելավվի։ Մեղրը կարելի է շարունակել ընդունել մի որոշ ժամանակ եւս՝ հնարավոր ախտադարձությունը կանխելու նպատակով։

 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation