Միքայել Մինասյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
POLITICSՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 17-ին հրամանագիր է ստորագրել Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանին, համատեղության կարգով, Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրվում ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել ՄԻՆԱՍՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վատիկան)»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



