6,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Էկվադորում
INTERNATIONAL NEWSՄայիսի 18-ին Էկվադորում տեղի Է ունեցել 6,7 մագնիտուդով երկրաշարժ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Նրա տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր մայրաքաղաք Կիտոյից 155 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում:
Երկրաշարժջի օջախը 10 կիլոմետր խորության վրա Էր:
Ավերածությունների ու տուժածների մասին առայժմ տեղեկություններ չեն ստացվել:
Մեկ ամիս առաջ Էկվադորում տեղի ունեցած 7,8 մագնիտուդով ավերիչ երկրաշարժը 660 մարդու կյանք Էր խլել:
Էկվադորը սեյսմիկ առումով համարվում Է մոլորակի ամենաանկայուն վայրերից մեկը: Տարեկան այստեղ տեղի Է ունենում մինչեւ 200 երկրաշարժ, որոնք զգացվում են մարդկանց կողմից:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



