Օթեւան համայնքի ղեկավարը հրաժարական է տվել
POLITICSՎաղը կառավարության նիստի օրակարգում ներառված է նաեւ Արագածոտնի մարզի Օթեւան համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու եւ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու հարցը։
Բանն այն է, որ Օթեւան համայնքի ղեկավար Բրո Ֆատոյանը ապրիլին հրաժարական է ներկայացրել առողջական վիճակի վատթարացման հիմնավորմամբ: Սրան հաջորդել է համայնքի ավագանու կողմից համապատասխան արձանագրություն կազմելը:
Այնուհետ արձանագրությունը Արագածոտնի մարզպետի միջոցով ներկայացվել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



