ԱՄՆ դեսպանությունը Թուրքիայում ահաբեկչության մասին նախազգուշացնող հայտարարություն է արել
INTERNATIONAL NEWSԹուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանատունը նախազգուշական հայտարարություն է արել մայիսի 19-ին` Աթաթուրքի հիշատակման, երիտասարդության և սպորտի օրը երկրում հնարավոր ահաբեկչության սպառնալիքի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Դեսպանության կայքում արված հայտարարության մեջ նշվում է, որ իրենք տեղյակ են մայիսի 19-ին առկա սպառնալիքի մասին: «Թուրքիայում գտնվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունները օտարերկրացի, այդ թվում և ամերիկացի զբոսաշրջիկներին ակնհայտ կերպով թիրախավորել են: Այս պատճառով, կարևոր խորհուրդ ենք տալիս սեփական անվտանգության նկատառումներից ելնելով ընթերցել «Թուրքիա այցի նախազգուշացումները» և «անվտանգության հարցերով ուղերձները»,- ասվում է ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ:
Թուրքիայի հետախուզական մարմինները տեղեկություններ ենհայթայթել այն մասին, որ ահաբեկչական «Իսլամականպետություն» խմբավորումը մտադրված է մայիսի 19-ին` Աթաթուրքի հիշատակման, երիտասարդության և սպորտի օրը թիրախավորելԱնկարայում Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարանը:
Բացի այդ, Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության տվյալներով` ԻՊ-ն մտադիր է հարձակումներ իրականացնել այդ երկրում ԱՄՆդեսպանատան, ինչպես նաև Անկարայի Ջեբեջի թաղամասում գտնվող զինվորական բաժանմունքի վրա: Թուրքական հետախուզության ունեցածտեղեկություններով` ԻՊ անդամ 10 ահաբեկիչ արդեն մուտք է գործել Թուրքիա և տասը տարբեր գործողություններ է ծրագրավորումիրականացնել երկրում: Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունից 81 քաղաքներին և մասնավորապես Անկարային անվտանգությանլրջագույն միջոցներ ձեռնարկելու և զգոն լինելու կարգադրություն է արվել:



