Yerevan, 23.May.2026,
00
:
00
BREAKING


Աստղագուշակ՝ օգոստոսի 6-ի համար

LIFE

Խոյ: Դրական միտումների ազդեցությունն օրվա ընթացքում կաճի, ինչը անպայման կանդրադառնա ձեր տրամադրության և գործողությունների արդյունավետության վրա: Մարդիկ, ում հետ դուք այսօր կշփվեք, հաճելի են և միանգամայն լավ են տրամադրված ձեր հանդեպ: Ծագած փոխադարձ համակրանքը կարող է հանգեցնել նոր և լուրջ ռոմանտիկ հարաբերությունների: Իսկ ընտանիք կազմած խոյերի համար ավելի հաճելի կլինեն երեխաների հետ զբոսանքները: Հավատացեք ձեր ուժերին, և շրջապատի մարդիկ կհետևեն ձեր օրինակին: Գրում է Hraparak.am-ը:

Ցուլ: Բավական հարմար օր է ինտելեկտուալ զբաղմունքի համար, կարելի է լուրջ գրականություն կամ գիտական հետազոտություններ ընթերցել, օտար լեզու սովորել: Երաժշտական գործիքներ նվագելու և թատրոն գնալու ցանկություն կառաջանա: Լավ կանցնեն ժամադրություններն ու ռոմանտիկ զբոսանքները, սիրելի մարդը ձեզ հասկանում է կես խոսքից և դժվարությունների դեպքում սիրով օգնության ձեռք մեկնում:

Երկվորյակ: Այսօր դրական էմոցիաները կուղեկցեն ձեզ, եթե դուք առավոտից լավատեսորեն տրամադրվեք: Միայն թե այդ վերջինս ձեզ մոտ չի ստացվում, քանի որ ձեզ տանջում են մռայլ մտքերն ու գիշերային մղձավանջերից մնացած տհաճ նախազգացումները: Գտեք ձեր մեջ ուժ' հաղթահարելու դրանք և պայծառ զգացումով դիմավորելու օրվա սկիզբը, ինչին մեծապես կօգնեն լիցքային վարժանքները, համեղ նախաճաշը, կամ էլ ուղղակի սիրելի մարդու համբույրը:

Օրը շատ հարմար է անծանոթ վայրերով զբոսնելու համար: Եթե տնից միայնակ եք դուրս գալու, ապա չի բացառվում հետաքրքիր ծանոթությունը:

Խեցգետին: Այս նշանի առավել պատվախնդիր ներկայացուցիչների առջև օրը բացում է անսահման հնարավորություններ: Դուք կարող եք բարձրանալ կարիերայի աստիճաններով կամ ստանալ գայթակղիչ առաջարկներ: Հեղինակության հարցը մղվում է առաջին պլան, իսկ ահա ֆինանսական կողմն ավելի քիչ է հետաքրքրում: Այսօր դուք հիմնականում առաջնորդվում եք ենթագիտակցությամբ, որը հուսախաբ չի անում: Անձնական հարաբերություններում լուրջ փոփոխություններ են սպասվում, հնարավոր է նոր սիրավեպի սկիզբ:

Առյուծ: Օրը խիստ բարենպաստ է ֆինանսական դաշտում : Ձեզ սպասվում է հաջողություն, սակայն եղեք զգույշ: Մի չարաշահեք ձեր նկատմամբ տածած վստահությունը: Ընտանեկան հարաբերությունները մի քիչ հակասական են, գլխակորույս զգացմունքներն ու սառնությունը հաճախ են հերթափոխում իրար: Զբաղվեք սպորտով, մոռացեք հիվանդության մասին: Հաճախակի անցկացրեք երեկոներն ընկերների և մտերիմների շրջանում: Մի թերագնահատեք ձեր կարողությունները:

Կույս: Օրը կապված է թյուրիմածության և փոխադարձ չհասկացվածության պատճառով խզված հարաբերությունների վերսկսման հետ: Եկել է պահը մոռանալու անցյալի սխալները և ամեն ինչ սկսել մաքուր էջից: Օրը չափազանց հարմար է աշխարհիկ միջոցառումներ այցելելու, հրապարակային ելույթներ ունենալու, ինչպես նաև նոր ծանոթությունների համար: Դուք հեշտությամբ եք շահում ձեր հանդեպ համակրանքը, շատ հարմարավետ եք զգում ուշադրության կենտրոնում գտնվելու փաստից:

Կշեռք: Ցանկալի կլինի օրը նվիրել նախկինում ծագած տարաձայնությունները հարթելուն: Հնարավոր է լուրջ արդյունքների հասնել միայն այն դեպքում, եթե կարողանաք սթափ գնահատականներ տալ: Պետք է նաև պատրաստ լինել անսպասելի շրջադարձերի և զերծ մնալ ինքնախարազանումից:

Մի խուսափեք մտերիմների հետ շփումներից, դրանից դուք շատ օգտակար լիցքեր կքաղեք, իսկ էլ երեկոն ձգտեք անցկացնել ընտանիքի անդամների հետ:

Շարունակությունը՝ այստեղ:

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR