Yerevan, 25.February.2026,
00
:
00
BREAKING


Ծանրորդուհի Մելինե Դալուզյանը իր՝ միասեռական լինելու և միասեռականներին աջակցելու մասին

LIFE

Aysor.am-ը գրում է.

Այսօր Facebook-յան օգտատերերից մեկը գրառմամբ հանդես եկավ, որը կրում էր «Մելինե Դալուզյանը չբավարարվեց սեռափոխությամբ, հիմա էլ անցել է ԼԳԲՏ համայնքին պաշտպանելու գործին» վերտառությունը: Խոսքն, իհարկե, վերաբերում է հայ մարզուհի, Հայաստանի բազմակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ծանրամարտի աշխարհի առաջնության մրցանակակիր, Հայաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ գյումրեցի Մելինե Դալուզյանին:

Նման գրառման պատճառ հանդիսացել է մարզուհու facebook-ի նկարը, որը գունավորված է ծիածանի գույներով՝ ի նշան ԼԳԲՏ հավասարության: Aysor.am-ը կապ հաստատեց վերջինիս հետ՝ հետաքրքրվելով, թե ինչո՞վ է պայմանավորված նրա՝ սեռական փոքրամասնությունների օգտին հանդես գալու որոշումը:

«Երեկ հոմոֆոբիայի և տրանսոֆոբիայի դեմ պայքարի օրն էր, այդ պատճառով էլ փոխել եմ նկարս: Ես բազմիցս ասել եմ՝ ոչ-ոք իրավուքն չունի ոտնահարել, խախտել սեռական փոքրամասնությունների իրավունքները՝ պայմանավորված նրանց գենդերային ինքնությամբ կամ սեռական կողմնորոշմամբ: Դա մարդու իրավունքների խախտում է», - մեզ հետ զրույցում պարզաբանեց սպորտսմենուհին:

Մեր այն հարցին, թե արդյոք համապատասխան կազմակերպությունն է նրան խնդրել այս կերպ աջակցել իրեն՝ պատասխանեց. «Ոչ, ինձ ոչ-ոք նման բան չի խնդրել, դա իմ ցանկությունն ու կամքն էր: Այստեղ խնդրելու հարց չկա, այլ կա գիտակից մակարդակի և իմացության դրսևորում: Ես շատ եմ կարդացել ու շատ լավ գիտեմ, որ սա ոչ թե խնդիր է, այլ պարզապես մարդիկ չեն ցանկանում հասկանալ մյուսներին ու նրանց կոչում են փոքրամասնություն: Այսօր ոչ-ոք չի ուզում հաշվի առնել մարդու իրավունքները: Քթներն ուրիշի անկողին խոթելու փոխարեն ավելի լավ է գիրք կարդան ու մի բան սովորեն: Թող ամեն մեկը մի հատ նայի՝ ի՞նչ է արել այս ազգի համար, ո՞վ է այս ազգի համար: Երբ ազգի անունից ես խոսում, ասում, թե խորտակում եք այս ազգը,  ինքդ ի՞նչ ես արել այս ազգի համար»:

Վերջին տարիներին՝ ելնելով Մելինեի արտաքին տեսքից, կեցվածքից և հագ ու կապից՝ հաճախ են խոսում այն մասին, որ մարզուհին նույնասեռական է: Սակայն այս խոսակցությունները նրան այնքան էլ չեն անհանգստացնում: «Ընդհանրապես, ինձ իրենք չեն կարող վնասել, ամեն մարդ առաջին հերթին ինքն իրեն է վնաս տալիս: Ես ոչ-ոքից վախենալու բան չունեմ: Այսօր իրենք կանգնել ասում են՝ բա որ մեր պապերը տեսնեն… Ի՞նչ է, ձեզ թվում է ձեր պապերի ժամանակ չե՞ն եղել այդ գեյերը: Միշտ էլ եղել են, ուղղակի այն ժամանակ բռնություններն ավելի շատ են եղել ու մարդիկ վախեցել են խոսել: Այսօր եկել է այն ժամանակը, որ ավելի ճիշտ է մեր խոսելը: Վերջապես եկել է մի պահ, երբ բոլոր մարդիկ ցանկանում են ազատ ապրել, և ոչ մի կապ չունի՝ ինքը գենդերային ինքնությամբ, սեռային կողմնորոշմամբ ով է: Ինքը մարդ է ու բոլորիս հետ հավասար իրավունքներ ունի: Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե ես համալրում եմ նույնասեռականների շարքերը, ապա ես չեմ պատրաստվում ոչ հերքել, ոչ էլ որևէ պատասխան տալ այդ հարցին: Նորից եմ կրկնում՝ դա յուրաքանչյուրիս անձնական կյանքն է, ամեն մեկն ինքն է որոշում՝ բարձրաձայնել, կամ ոչ այդ մասին: Անձամբ ես պարզապես ոչինչ չեմ ասում, ով ինչ ուզում է՝ թող մտածի: Ոչ խնդիր ունեմ, ոչ վախենալու բան», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Մելինե Դալուզյանը: 

Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan Foundation