ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության կողմնակիցների թիվը կտրուկ աճել Է. հարցախույզ
INTERNATIONAL NEWSՀասարակական կարծիքի նոր հարցումը ցույց Է տվել, որ Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության պահպանման կողմնակիցների թիվն զգալիորեն գերազանցում Է եվրասկեպտիկների թվաքանակը: Այս մասին են վկայում Evening Standard թերթի համար Ipsos MORI ընկերության պատրաստած հետազոտության տվյալները, որոնք հրապարակվել են մայիսի 18-ին:
Ինչպես հետեւում Է հարցումից, հարցվածների 55 տոկոսը մտադիր Է հունիսի 23-ին պլանավորված հանրաքվեում քվեարկել Բրյուսելի հետ ներկայիս հարաբերությունների պահպանման օգտին: Մության կազմից դուրս գալու կողմնակիցների թիվը կազմել Է 37 տոկոս: Սա ամենամեծ տարբերությունն Է երկու քաղաքական ճամբարների միջեւ:
TNS ընկերության պատրաստած՝ հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որոնք տարածվել Էին մայիսի 17-ին, ցույց Էին տվել ճիշտ հակառակ պատկերը. հարցման մասնակիցների 41 տոկոսը հանդես Էր եկել ԵՄ-ից դուրս գալու օգտին, 36 տոկոսը՝ ստատուս քվոյի պահպանման օգտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



