ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կվերահաստատի Վրաստանին աջակցելու պատրաստակամությունը. Ստոլտենբերգ
POLITICSՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները հուլիսին կայանալիք գագաթնաժողովում կվերահաստատեն Վրաստանին քաղաքական ու գործնական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բրյուսելում հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգ ը:
«Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հուլիսին կճանաչի Վրաստանի ձեռք բերած առաջընթացը եւ կվերահաստատի Վրաստանին քաղաքական աջակցություն, ինչպես նաեւ գործնական աջակցություն ցուցաբերելու մտադրությունը՝ Վրաստանի հետ աշխատելով բարեփոխումների իրականացման, ինստիտուտների ստեղծման ուղղությամբ եւ պաշտպանելով զինված ուժերի արդիականացումը»,-ասել Է Ստոլտենբերգը լրագրողներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



