Հայկ Դեմոյանը Ռիգայում մասնակցել է Հոլոքոստին նվիրված միջազգային գիտաժողովին
SOCIETYՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը մասնակցել է Ռիգայում կայացած «Հետխորհրդային երկրներում գործող Հոլոքոստի թանգարաններն ու հիշողության վայրերը. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով չորրորդ միջազգային գիտաժողովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին թանգարան-ինստիտուտից, Հայկ Դեմոյանը հանդես է եկել «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական պատմությունն ու հիշողությունը» վերնագրով զեկույցով:
Այս գիտաժողովի ընթացքում առանձին բաժին է հատկացվել Հայոց ցեղասպանության թեմային, որի ընթացքում ներկայացված զեկույցներում համեմատական վերլուծություններ են կատարվել Շոային և Հայոց ցեղասպանությանն առնչվող հիշողության ու հիշատակման երևույթներին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



