Կոալիցիան Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի ավելի քան 120 զինյալի է ոչնչացրել
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները 2014 թվականից ի վեր Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման ավելի քան 120 առաջնորդի է ոչնչացրել: Այս մասին հաղորդել է Մերձավոր Արեւելքում ամերիկյան հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Սթիվ Ուորրենը:
«2014 թվականից ի վեր մենք հարվածներ ենք հասցրել եւ ԻՊ-ի ցանցի ավելի քան 120 առաջնորդի ենք ոչնչացրել»,- Բաղդադից կազմակերպված հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է Ուորրենը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա պարզաբանել է, որ նրանց թվում են ինչպես ահաբեկչությունների անմիջական կազմակերպիչներ, այնպես էլ դրանց ծրագրմամբ եւ ֆինանսավորմամբ զբաղվող ու նոր զինյալների հավաքագրող ահաբեկիչներ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



