Yerevan, 27.February.2026,
00
:
00
BREAKING


Ամենամեծ տաղանդը բացահայտ երևույթները չբացահայտելն է.«168 ժամ»

SOCIETY

«2011 թվականին ընդունվեց ՀՀ օրենքը հանրային ծառայողի մասին։ Այդ օրենքի հիման վրա 2012 թվականի հունվարին, ՀՀ նախագահ Սերժ Աարգսյանի հրամանագրով, ստեղծվեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովը։ Դա ներկայացվեց որպես լուրջ, համակարգային փոփոխություն կոռուպցիան կանխարգելելու և պաշտոնատար անձանց ախորժակները զսպելու տեսանկյունից։

Հանձնաժողովն արդեն 4 տարուց ավելի գործում Է։ Ինչո՞վ Է զբաղվում։ 

Որևէ մեկը հիշո՞ւմ է մի դեպք, երբ էթիկայի հանձնաժողովը հայտարարագրերում առկա տվյալները վերլուծելով, շահերի բախման դեպք կամ այլ խախտումներ արձանագրի։
Այնպիսի տպավորություն է, որ վերլուծության գործառույթը տրված է մամուլին, իսկ պատկան մարմնի գործը կոնկրետ պաշտոնյային արդարացնելը կամ գործը մոռացության մատնելն է։
Օրինակ ԶԼՄ-ն ուսումնասիրում է հայտարարագրերն ու դրա առանց այն էլ ժլատ բովանդակությունից, այդուհանդերձ,  որոշակի  եզրակացություններ Է անում։ Օրինակ՝ ուսումնասիրում Է պաշտոնյայի միլիոնների հասնող դրամական միջոցներն ու եկամուտները, հետո դա համեմատում նրա պաշտոնական կենսագրության հետ։ Ու հարց Է առաջ քաշում ամբողջ կյանքում բիզնեսի հետ առնչություն չունեցած, միայն պետական համակարգում աշխատած մարդն ինչպե՞ս Է մի քանի միլիոն դոլարի ունեցվածք կուտակել։ Ի՞նչ պատասխան Է հնչում, կամ ի՞նչ քայլեր են արվում դրանից հետո ոչ մի։


Լավ, ենթադրենք պատկան մարմինը գումարների ծագման աղբյուրը պարտավոր չի ստուգել։ Բայց գոնե ենթադրվում Է, որ տարվա ընթացքում գույքի ու եկամուտների լուրջ փոփոխությունները կամ անհամապատասխանությունները պետք Է ուսումնասիրվեն։ Սակայն դա Էլ չի կատարվում, և անհասկանալի Է դառնում ի՞նչ նկատի ունեն վերը նշված տեքստի հեղինակները «բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերի վերլուծություն» ասելով։ Ի՞նչն են վերլուծում և ի՞նչ են անում այդ վերլուծությունների հետ, երբ պաշտոնատար անձինք ակնհայտ արհամարհական վերաբերմունք ունեն այդ հայտարարագրերի նկատմամբ։

Պաշտոնատար անձն այնքան թքած ունի հայտարարագրի վրա, որ ոչ միայն copy paste Է անում տարեկան հայտարարագրերի տվյալները, այլ անգամ պարզ մանրուքները չի պահպանում։ Օրինակ 2014-ի սկզբին հայտարարագրում Է 1000 դրամ, տարվա վերջին 1500 դրամ։ 2015 թվականին պատճենում Է նույն թվերը տարվա սկզբին 1000 դրամ, վերջին 1500 դրամ։ Ոչ ոք նրան չի հարցնում եղբայր, ախր 2014-ի վերջն ու 2015-ի սկիզբը նույնն են, ու գումարի չափը պետք Է նույնը լինի։ Կամ պաշտոնատար անձը տարվա սկզբին հայտարարագրում Է զրոյական դրամական միջոցներ, տարվա վերջին նույնպես զրոյական։ Տարվա ընթացքում հայտարարագրում Է միայն աշխատավարձ (մի քանի մլն դրամ տարվա կտրվածքով)։ Այսինքն ըստ հայտարարագրի, գործ ունենք համեստ ունեցվածքի տեր, աշխատավարձով ապրող մարդու հետ։ Ու այդ համեստ ունեցվածքի տեր մարդը նույն հայտարարագրում նշում Է, որ ձեռք Է բերել շքեղ ավտոմեքենա մի քանի տասնյակ հազար դոլար արժեքով։ Ոչ ոք չի հարցնում ինչպե՞ս։
Սա պարզապես պատճառներից մեկն է, թե ինչու «շահերը չեն բացահայտվում»։ Իսկ գլխավոր պատճառն այն է, որ այդ մասին խոսողների ամենամեծ տաղանդը բացահայտ երևույթները չբացահայտելն է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

AraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically Persecuted