Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել երկու փողոց
SOCIETYԵրևանի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով ամենօրյա աշխատանքներ են իրականացվում: Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ մայիսի 9-13-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում, բակերում, վերգետնյա և ստորգետնյա անցումներում, ինչպես նաև այգիներում ու պուր ակներում առկա 352 վնասված լամպ: Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել ևս 2 փողոց:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայում ընթացքի մեջ են Նուբարաշենի խճուղու և Իսակովի պողոտայից մինչև գեղասահքի մարզակայան ընկած հատվածի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



