Օլանդը եւ Սիսին պայմանավորվել են համագործակցել A320-ի անհետացման հանգամանքները պարզելու գործում
INTERNATIONAL NEWSՖրանսիան եւ Եգիպտոսը պայմանավորվել են սերտորեն համագործակցել Egypt Air ավիաընկերության օդանավի անհետացման հանգամանքները պարզելու համար, որն անցած գիշեր Փարիզից մեկնել Էր Կահիրե: Այդ մասին հայտնել են Ելիսեյան պալատում:
«Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Եգիպտոսի նախագահ Ֆաթահ աս Սիսիի հետ հեռախոսազրույց Է ունեցել Egypt Air ավիաընկերության օդանավի անհետացման շուրջ, որը Փարիզից մեկնել Էր Կահիրե,- ՏԱՍՍ-ին հայտնել են Ելիսեյան պալատի քարտուղարությունում: Նրանք պայմանավորվել են սերտորեն համագործակցել պատահարի բոլոր հանգամանքները պարզելու համար»:
Ինչպես հայտնել Է Reuters գործակալությունը` հղում անելով Հունաստանի քաղաքացիական ավիացիայի գործերի գերատեսչությանը, A320 հանրանավը ռադարների Էկրաննեից անհետացել Է Հունաստանի օդային տարածությունից դուրս գալուց երկու րոպե անց:
Գործակալության տվյալներւվ` հույն դիսպետչերները խոսել են ինքնաթիռի օդաչուի հետ, երբ այն թռչում Էր Հունաստանի վրայով, եւ նա ոչ մի խնդրի մասին չի հիշատակել:
EgyptAir ավիաընկերությունում ավելի վաղ հայտնել են, որ օդանավում եղել Է 66 մարդ` 56 ուղեւոր, այդ թվում` երեք երեխա, անձնակազմի 10 անդամ: Ուղեւորների թվում եղել են 15 ֆրանսիացիներ, 30 եգիպտացիներ, Իրաքի երկու քաղաքացիներ եւ Մեծ Բրիտանիայի, Բելգիայի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի, Սուդանի, Չադի, Պորտուգալիայի, Ալժիրի, Կանադայի մեկական քաղաքացիներ:



