EgyptAir-ի ինքնաթիռը ծովն Է ընկել հունական Կարպատոս կղզուց ոչ հեռու. «Ֆրանսպրես»
INTERNATIONAL NEWSEgyptAir ավիաընկերության A320 ինքնաթիռը ծովն Է ընկել հունական Կարպատոս կղզուց ոչ հեռու: Այդ մասին հայտնել Է «Ֆրանսպրես»-ը՝ հղում անելով հունական օդանավակայանի մի աղբյուրի:
«EgyptAir-ի ինքնաթիռը կործանվել Է հունական Կարպատոս կղզու մոտ, Եգիպտոսի օդային տարածքում»,-ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:
EgyptAir ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, որը Փարիզից մեկնել Էր Կահիրե, մայիսի 19-ին անհետացել Է ռադարների Էկրաններից, օդանավում եղել Է 66 մարդ:
Ինքնաթիռի մեկնել Էր «Շառլ դե Գոլ» օդանավակայանից: Կորած ինքնաթիռի հետ կապված իրադրությանը հետեւելու համար EgyptAir ավիաընկերությունն ստեղծել Է արտակարգ օպերատիվ շտաբ, որում ընդգրկվել են ավիացիոն բոլոր ծառայությունների ներկայացուցիչները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



