Տան պայմաններում ազատվեք կոկորդի ցավից
LIFEՁմռան սեզոնին ամենատարածված առողջական խնդիրներից են կոկորդի ցավը, հազն ու հարբուխը: Չնայած դեղատներում մի շարք դեղամիջոցներ կան, որոնք խոստանում են արդյունավետ կերպով պայքարել այս առողջական խնդրի դեմ, այնուամենայնիվ միշտ չէ, որ խոստացված արդյունք են տալիս:
Healthyfoodteam կայքը ներկայացնում է բնական դեղամիջոց, որը հանգստացնում է կոկորդի ցավն ու հանում է բորբոքված վիճակը:
Բոլոր բաղադրիչները հասանելի են և պարզ
- 250մլ ջուր
- 80գ աղացած քումին
- 1ճ/գ քացախ
Պատրաստման եղանակը
Աղացած քումինը խառնեք 200մլ ջրով և թողեք եփվի ցածր կրակի վրա մոտավորապես 15 րոպե: Երբ խյուսանման զանգված ստանաք, ավելացրեք 50մլ ջուր և սպասեք՝ մինչև ջուրը եռա: Ապա թողեք սառչի և ավելացրեք քացախը:
Կես ժամը մեկ խմեք 1ճ/գ այս զանգվածից և արդեն մի քանի ժամ անց կոկորդի ցավն ու բորբոքվածությունը կանցնի:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



