Լավրովը եւ Քերին քննարկել են Սիրիայում ճգնաժամի կարգավորման հետագա քայլերը
INTERNATIONAL NEWSՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին մայիսի 19-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում ճգնաժամի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը: Այդ մասին հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում:
«Սիրիայի աջակցման միջազգային խմբի՝ նախօրյակին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համանախագահությամբ կայացած նիստից հետո զրուցակիցները շարունակել են այդ երկրում հակամարտության հաղթահարման ուղիների քննարկումը, այդ թվում՝ մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի ամրապնդման միջոցով, բացառությամբ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի,-նշել են նախարարությունում:-



