Սիրիայի զորքերը հետապնդում են զինյալներին Դամասկոսից եւ Հոմսից արեւելք ընկած շրջաններում
INTERNATIONAL NEWSՍիրիայի զորքերը զինված խմբավորումների դեմ հարձակողական գործողություններ են իրականացնում Դամասկոսի մերձակա Արեւելյան Գուտայի տարածաշրջանում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Al Mayadeen հեռուստակայանին, կառավարական զորքերն օդուժի օգնությամբ վերականգնել են վերահսկողությունը Բայադ Շաբաայի շրջանի եւ Բզեյնա եւ Խոշ Էլ Հոմս երկու բնակավայրերի նկատմամբ: Հեռուստակայանի տվյալներով՝ կատաղի մարտեր են ընթանում Դեյր Ասաֆիր քաղաքի համար, որտեղ գտնվում Է «Ջեյշ ալ Իսլամ» կազմավորումների պաշտպանության առաջնագիծը:
Դամասկոսի մերձակա հարավարեւմտյան ճակատում Սիրիայի ռազմաօդային ուժերը հակառակորդի դիրքերին հարվածներ են հասցնում Դարաայում եւ Խան Էշ Շեյխում: Այնտեղ զորքերին դիմադրում են «Ջեբհաթ ան Նուսրայի» հրոսակախմբերը: Հոմսի նահանգի արեւելքում Սիրիայի բանակն «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչներին հետապնդում Է Շաեր, Շահր եւ Ջեզալ նավթի-գազի հանքավայրերի շրջանում:
Al Mayadeen-ի տեղեկություններով՝ զորքերն այժմ հակառակորդի դիրքերի վրա են հարձակվում Ջեբել Էշ Շաեր լեռնապարում (Պալմիրայից 50 կիլոմետր հեռավորության վրա), որն իշխում Է այդ տեղանքի վրա: Սիրիայի ռազմաօդային ուժերը եւ ռեակտիվ հրետանին օգնություն են ցույց տալիս նրանց եւ ինտենսիվ հարվածներ հասցնում ԻՊ-ի պատվարներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



