Ջուզեպե Յակինին դարձավ իտալական «Ուդինեզե» ակումբի գլխավոր մարզիչ
SPORTՋուզեպե Յակինին դարձավ իտալական «Ուդինեզե» ակումբի գլխավոր մարզիչ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Իտալացի մարզիչը «Ուդինեզե»-ի հետ երկու տարվա պայմանագիր է կնքել: Նրա օգնականները կդառնան Ջուզեպե Կարիլյոն և Ֆաբրիցիո Տաֆնին:
Նախկինում Ջուզեպե Յակինին մարզել է «Պալերմո»-ն, «Չեզենա»-ն, «Կևո»-ն, «Բրեշիա»-ն, «Սամպդորիա»-ն և «Սիենա»-ն: «Ուդինեզե»-ի նախկին գլխավոր մարզիչ Ստեֆանո Կոլանտուոն հեռացվել է աշխատանքից ակումբի անբավարար արդյունքների համար: Իտալական «Ուդինեզե» ակումբն անցած մրցաշրջանին պայքարել է Իտալիայի Ա-Սերիայից դուրս չմնալու համար և արդյունքում զբաղեցրել է 16-րդ տեղը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



