Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Ֆրանսիայի և Եգիպտոսի նախագահներին՝ ավիավթարի կապակցությամբ
POLITICSՆախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 19-ին ցավակցական հեռագրեր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին և Եգիպտոսի Արաբական Հանրապետության Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Փարիզից Կահիրե թռչող մարդատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը մի քանի տասնյակ մարդկանց մահվան պատճառ է դարձել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը ցավակցություն և զորակցություն է հայտնել Ֆրանսիայի և Եգիպտոսի նախագահներին, զոհվածների ընտանիքներին և երկու բարեկամ ժողովուրդներին, այս դժվարին պահը հաղթահարելու համար մաղթել համբերություն, ուժ և կորով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



