Խամես Ռոդրիգեսը ցանկանում է մնալ «Ռեալ»-ում
SPORTՄադրիդի «Ռեալ»-ի և Կոլումբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը ցանկանում է մնալ «արքայական ակումբ»-ում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Antena 2 հեռուստաալիքի լրագրող Կարլոս Անտոնիո Վելեսը նշել է, որ օրեր առաջ իր հետ խոսելու ընթացքում Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստը հայտնել է «Ռեալ»-ի հիմնական կազմ վերադառնալու ցանկության մասին: Խամեսը կարծում է, որ ջանասիրաբար աշխատելու դեպքում կրկին հիմնական կազմում հանդես գալու հնարավորություն կստանա:
Խամես Ռոդրիգեսի ծառայությոնւներով հետաքրքրված են մի շարք գրանդ ակումբներ, այդ թվում` անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը. ֆրանսիական ՊՍԺ-ն, իտալական «Յուվենթուս»-ը:
Մադրիդի «Ռեալ»-ը Խամես Ռոդրիգեսի տրանսֆերի համար ֆրանսիական «Մոնակո»-ին 80 միլիոն եվրո է վճարել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



