Շտապօգնության խումբը Ալավերդու Զորավար Անդրանիկի 22 շենքի բակում 41-ամյա տղամարդու դի է հայտնաբերել
SOCIETYՀՀ ոստիկանության Թումանյանի բաժինը մայիսի 19-ին, ժամը 4.30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ շտապօգնության խումբը Ալավերդի քաղաքի Զ.Անդրանիկ փողոցի 22 շենքի բակից «ձախ բազկի վերին հատվածի հրազենային արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1982 թ. ծնված Էդուարդ Պ.-ն:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից,նույն օրը ժամը 4.35-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնած շտապօգնության խումբը Ալավերդի քաղաքի Զ.Անդրանիկի 22 շենքի բակում հայտնաբերել է 1975 թ. ծնված Վարդան Ավագյանի դիակը:
Ըստ բժշկի տեղեկանքի` Էդուարդ Պ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



