«Բորուսիա»-ն Մխիթարյանից կբաժանվի միայն 60 մլն եվրոյի դիմաց
SPORTԴորտմունդի «Բորուսիա»-ն Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին բաց կթողնի այլ ակումբ, եթե նրա համար առաջարկեն ոչ պակաս քան 60 մլն եվրո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է Kicker-ը, վկայակոչելով իր աղբյուրը:
Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք ակումբներ, այդ թվում Լոնդոնի «Արսենալ»-ն ու «Չելսի»-ն:
Համաձայն աղբյուրի` գերմանական ակումբը չի պատրաստվում բաժանվել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստից, այնուամենայնիվ, «Բորուսիա»-ն թույլ կտա Մխիթարյանին այլ ակումբ տեղափոխվել միայն 60 մլն եվրոյի դիմաց: Բունդեսլիգայում Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 31 խաղ, խփել 11 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում:
Մխիթարյանի գործող պայմանագիրը դորտմունդցիների հետ լրանում է 2017 թվականին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



