ԻՊ զինյալները լրտեսներին մահապատժի են ենթարկել ազոտաթթվով լի տաշտերի մեջ
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության գրոհայինները Իրաքի Մոսուլ քաղաքում մահապատժի են ենթարկել 25 մարդու, նրանց մտցնելով ազոտաթթվոն լի չանի մեջ:
Տղամարդկանց կասկածում էին Իրաքի կառավարության ու երկրի գաղտնի ծառայությունների օգտին լրտեսության մեջ: Պարբերականի տվյալներով, նրանց իրար հետ կապել են պարաններով ու մտցրել ազոտաթթվով լի «լողավազան»: Այս մասին գրում է he Daily Mail –ը վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:
Մայիսի 11-ին Իրաքում ահաբեկիչները հաշվեհարդար էին տեսել իրենց նախկին համախոհների հետ՝ նրանց մեղադրելով դասալքության մեջ: Նրանք ողջ թաղել են 35 մարդու: Մայիսի 10-ին էլ գրոհայինները այրել էին հինգ հոգուց բաղկացած իրաքցի ընտանիքին, հայտնում է Lenta –ն:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



