Egypt Air ավիաընկերությունը սոցցանցերում իր լոգոտիպի գունավորումը փոխել է սգո սեւով
SOCIETYԵգիպտոսի Egypt Air ավիաընկերությունը Twitter եւ Facebook սոցիալական ցանցերում իր լոգոտիպի գունավորումը փոխել Է սգո սեւ գույնով:
Ավիաընկերությունն իր լոգոտիպի սովորական սպիտակ ֆոնը ժամանակավորապես փոխել Է սգո սեւ գույնով, իսկ բուն լոգոտիպը՝ կապույտից՝ սպիտակով, ըստ որում նրա նկարը մնացել Է անփոփոխ: Նաեւ փոխվել Է սոցցանցերում ընկերության Էջերի վերնամասում զետեղված բանները: Այժմ այնտեղ երկնքի սեւ-սպիտակ լուսանկար Է՝ անհետացած MS804 չվերթի համարով:
EgyptAir ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, որը կատարում էր Փարիզ- Կահիրե MS804 չվերթը, ռադարներից անհետացել է մայիսի 19-ի վաղ առավոտյան Միջերկրական ծովի վրա Եգիպտոսի օդային տարածքում: Օդանավում եղել են 66 ուղեւորներ եւ անձնակազմի անդամներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



