Yerevan, 26.April.2026,
00
:
00
BREAKING


Ինձ հաճախ են հարցնում, թե ինչպես կարողացա թողնել այդ ամենն, ամուսնանալ ու գնալ ուրիշ երկիր, իսկ պատասխանը միշտ նույնն է. Մարինա Մարտիրոսյան

PHOTO

Life.panorama.am-ը գրում է․

Life.panorama.am-ի զրուցակիցն է պարուհի, պարուսույց Մարինա Մարտիրոսյանն, ով արդեն մի քանի տարի է ապրում է Մոսկվայում եւ վայելում է ընտանեկան ջերմությունը:

-Մարինադուք այն կանանցից եքով ընտանիք կազմեցերբ կարիերայում արդեն իսկմեծ հաջողություններ էր գրանցելՀետաքրքիր է՝ որպես կին կայացած լինելընշանակություն ունեցա՞վոր պատրաստ եղաք թողնել ամեն ինչ եւ գնալ անձնականերջանկության հետեւից:

- Գիտեք, եթե չսիրահարվեի, հաստատ այդ քայլին չէի գնա: Ինձ հաճախ են հարցնում, թե ինչպես կարողացա թողնել այդ ամենն, ամուսնանալ ու գնալ ուրիշ երկիր: Իսկ պատասխանը միշտ նույնն է՝ սերն ինձ ուղղորդեց: Երբ մարդ սիրում է, աշխատաքը դառնում է երկրորդական: Ինձ համար առաջին տեղում ընտանիքն է, թեպետ, եթե այնպես ստացվեր, որ Հայաստանում ապրեինք, ես կշարունակեի աշխատել. Փառք Աստծո, ամուսինս այն տղամարդկանցից չէ, որ արգելի աշխատել՝ չնայած ես նրա բոլոր խորհուրդներն էլ հաշվի եմ առնում, որովհետեւ միշտ ճիշտ խորհուրդներ է տալիս: Ի դեպ՝ Մոսկվայում եւս մինչ երկրորդ բալիկիս ծնվելն աշխատել եմ իմ մասնագիտությամբ: Ինչ վերաբերում է կայացած լինելուն, այո, պետք է խոստովանեմ, որ այդ փաստն ինչ-որ իմաստով դեր խաղացել է ընտանիք կազմելուս մեջ. որոշիչ է լինում եւ հետո, հասունացել էր այն պահը, երբ ես էլ արդեն ուզում է ամուսնանալ եւ բալիկներ ունենալ: Չեմ թաքցնի՝ կարիերան ու աշխատանքը եւս ինձ համար կարեւոր են, բայց այն մարդկանցից եմ, որ չէի կարող մենակ ապրել ու ժառանգներ չունենալ, որոնցով կարող ես ուրախանալ եւ տա Աստված նաեւ հպարտանալ. Ինձ համար դա է երջանկությունը:

-Սիրելի արտիստի անձնական կյանքի մասին մարդիկ միշտ են սիրում տեղեկացվածլինելուստի կխնդրեի մի փոքր պատմել Ձեր ընտանիքի մասին:

- Ամուսինս ավարտել է Մինսկի պետական համալսարանի «Քաղաքագիտություն» բաժինը, բայց արդեն շատ վաղուց է՝ չի աշխատում իր մասնագիտությամբ: Հոր մահից հետո ամուսինս շարունակում է նրա գործը՝ այժմ զբաղվում է կոշիկի եւ աքսեսուարների դիզայնով՝ ստեղծելով «HRS» բրենդը: Ի դեպ՝ նշեմ, որ նրա աշխատանքները համարվում են էքսկլյուզիվ, քանի որ աշխատում է միայն թանկարժեք կաշիներով ու մորթիներով, ինչպես նաեւ միեւնույն մոդելից երկրորդը չի կրկնվում: Իսկ ես դեռեւս զբաղված եմ բալիկներիս դաստիարակությամբ: Մենք շատ համերաշխ ընտանիք ենք, ես ու ամուսինս գրեթե միշտ համամիտ ենք իրար հետ, ճիշտ է, լինում են դեպքեր, երբ բոլոր զույգերի նման տարաձայնություններ ենք ունենում, բայց դրանք լինում են շատ հազվադեպ եւ տեւում են 5 րոպեից ոչ ավելի. մենք շատ շուտ ենք հասկանում իրար եւ ընդհանուր հայտարարի գալիս:

-Իսկ բալիկներն ի՞նչ հետաքրքրություններ ունենՀետաքրքիր է՝ Մոսկվայում մեծանալով առաջին թոթովները հայերե՞ն են, թե՞ ռուսերեն:

-  Բալիկներս մեր աշխարհն են, մեր ամենամեծ գանձերը: Տղաս արդեն 1.5 տարեկան է, աղջիկս հուլիսին 4 կդառնա: Թե տղայիս, թե աղջկաս առաջին թոթովները եղել են եւ հայերենով, եւ ռուսերենով: Աղջիկս հիմա մեծ սիրով մանկապարտեզ է հաճախում, չգիտեմ՝ հետագայում կընտրի իմ ուղին, թե ոչ: Չնայած սիրում է պարել, բայց թերեւս ավելի մեծ հաճույքով նկարում է եւ խմորից ու պլաստիրինից տիկնիկների համար հագուստներ է պատրաստում՝ սա արդեն ամուսնուս գենն է: Ամուսնուս ընտանիքում բոլորը դիզայներներ են, տեսնենք, մեր երեխաները ինչ ուղղությամբ կգնան, երբ մեծանան: Իսկ տղաս շատ երաժշտական փոքրիկ է, լավ երաժշտության դեպքում անմիջապես սկսում է շարժվել:

Շարունակությունը՝ այստեղ

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation